Ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քուրթնի Քարդաշյանն իր ինստագրամյան էջում հրապարակել է հայկական ավանդական քաղցրավենիքներից մեկը հանդիսացող փախլավայի լուսանկար և կատարել հետևյալ գրառումը. «Տնական հայկական փախլավա»։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Ցյուրիխի Դաշնային պոլիտեխնիկական դպրոցի (ETH Zurich) մասնագետները ստեղծել են պլաստմասսա հիշեցնող 18-կարատանոց ոսկի, որի խտությունը գրեթե 10 անգամ փոքր է, քան սովորական ոսկունը:
Քվենթին Տարանտինոյի «Մի անգամ… Հոլիվուդում» (2019 թ.) ժապավենը հունվարի 12-ին «Քննադատների ընտրությունը» պարգեւին է արժանացել «Լավագույն ֆիլմ» անվանակարգում:
Իր առաջին ազատ թռիչքն է կատարել թռչող տաքսին, որն ստեղծել է Airbus ավիաշինական կորպորացիայի Airbus Helicopters բաժանմունքը:
Ռիո դե Ժանեյրոյում 2020 թվականի կառնավալային սեզոնի պաշտոնական բացումը հունվարի 12-ին անկարգություններով է ավարտվել Կոպակաբանի շրջանում:
Մադրիդի օդանավակայանում գողացել են ռուս դերասանուհի Իննա Չուրիկովայի պայուսակը:
Ավստրալիայի համերկրային կառավարությունը մոտավորապես 35 մլն դոլար կհատկացնի անտառային հրդեհներից հետո մայրցամաքի վայրի բնության վերականգնմանը:
Հարցման մասնակից ամերիկացիների 52 տոկոսն այն կարծիքին է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ-Ղուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը հանգեցրել է ԱՄՆ-ի անվտանգության թուլացման:
Ավստրալիայի տնտեսության ուղղակի վնասները անտառային հրդեհներից հետո կկազմեն շուրջ 3,5 մլրդ դոլար:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը Fox News-ի հետ զրուցելիս հայտարարել է, թե Boeing ամերիկյան ընկերության խնդիրները, որը երկու ավիաաղետից հետո հարկադրված էր կասեցնել Boeing-737 MAX հանրանավերի արտադրությունը, կարող են դանդաղեցնել ՀՆԱ-ի աճի տեմպերը։
Լահորի Բարձր դատարանը «ոչ սահմանադրական» է համարել Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշառաֆի գործը լսելու համար հատուկ կոլեգիայի ստեղծումը եւ չեղարկել է նրա կողմից կայացված մահավճիռը:
Հրաժարական տված Ռաուլ Խաջիմբան մտադիր չէ իր թեկնածությունն առաջադրել Աբխազիայի նախագահի կրկնական ընտրություններում, որոնք նշանակված են մարտի 22-ին:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հավանություն է տվել Մեջլիսի (խորհրդարան) այն օրինագծին, որի համաձայն Պենտագոնը ճանաչվում է ահաբեկչական կազմակերպություն:
Ամերիկացի երկու զինծառայողների մեռած են գտել Spangdahlem ավիաբազայում, որը գտնվում է Գերմանիայի արեւմուտքի Ռեյնլանդ-Պֆալցի դաշնային երկրամասում: Այդ մասին հունվարի 13-ին հայտնել է DPA գործակալությունը։
Աբխազիայի խորհրդարանը հունվարի 13-ին ընդունել է նախագահ Ռաուլ Խաջիմբայի հրաժարականը: Նաեւ իր պաշտոնը կթողնի նրա հետ ընտրված փոխնախագահ Ասլան Բարցիցը:
Եվրամիությունը մտադիր չէ Իրանի նկատմամբ միակողմանի սահմանափակիչ միջոցներ կիրառել ուկրաինական Boeing-ի աղետի կապակցությամբ, որի պատասխանատվությունն ավելի վաղ ստանձնել է Թեհրանը:
Երկու մարդ է զոհվել Հարավաֆրիկյան Հանրապետության հյուսիսում թեթեւ ինքնաթիռի ընկնելու հետեւանքով:
Իրաքում գտնվող բալադ ռազմակայանը, որտեղ տեղակայված են ամերիկացի զինվորականներ ենթարկվել է հրթիռային հարձակման։
Ֆիլիպինների Բատանգասի նահանգի տարածքում հունվարի 13-ին աղետի ռեժիմ է հայտարարվել Թաալ հրաբխի ժայթքումից հետո:
Իրանական ուժերը դեռեւս չեն ավարտել վրեժխնդրությունը Միացյալ Նահանգներից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ալ Ղուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար:
ԱՄՆ-ի իշխանությունները կոնսուլտացիաներ են վարում Չինաստանի պաշտոնատար անձանց հետ, որպեսզի դադարեցվեն Իրանից նավթի մատակարարումները ՉԺՀ-ին:
ԱՄՆ-ում 80 տարեկան հասակում մահացել է կինոռեժիսոր Կոնստանտին Բրոմբերգը, որը նկարահանել է «էլեկտրոնիկի արկածները» եւ «Կախարդները» կինոնկարները:
«Թուրքական հոսք» գազատարի սերբական հատվածով ռուսական գազի տարանցումից Սերբիայի եկամուտները տարեկան կկազմեն 185 մլն դոլար:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում է 2020 թվականին Աֆղանստանում կրճատել ամերիկյան զորակազմի թվաքանակն՝ այնկախ այն բանից, թե Միացյալ Նահանգներին կհաջողվի արդյոք համաձայնության հասնել «Թալիբան» արմատական շարժման հետ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Փհենյանին առաջարկել է Ստոկհոլմում վերսկսել միջուկազերծման շուրջը բանակցությունները:
Էկվադորում Լա Կումբրե հրաբխի ժայթքում է տեղի ունեցել:
Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան, որը նախօրյակին վայր է դրել իր լիազորություններն այդ պաշտոնում, հանդես է եկել երկրի բնակիչներին հղած ուղերձով, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։
Սիրիայի Հալեպ քաղաքի արևմտյան շրջաններն այսօր՝ հունվարի 12-ին հռթիռակոծվել են ահաբեկչական խմբավորումների կողմից:
ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ՛Բրայենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփը Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չի հանի այնքան ժամանակ, քանի դեռ նա բանակցություններ չի սկսել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր համար միեւնույն է, թե Թեհրանը Վաշինգտոնի հետ բանակցությունների կհամաձայնի արդյոք, բայց գլխավորն այն է, որ Իրանը միջուկային զենք չունենա, իսկ երկրում բողոքավորների նկատմամբ բռնություն չգործադրվի: