
Եթե բռնությունը շարունակվի, մենք պատրաստ ենք ճանաչել Արցախը. Կոնգրեսականն ԱՄՆ-ին կոչ է անում նման ուղերձ հղել Բաքվին

Կոնգրեսական Բրեդ Շերմանը Ամերիկայի Միացյալ Նահանգներին կոչ է անում Ադրբեջանին հղել այն ուղերձը, որ, եթե բռնությունը շարունակվի, ԱՄՆ-ն պատրաստ է ճանաչել Արցախի անկախությունը: Այս մասին Շերմանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Չորս շաբաթ է անցել և Ադրբեջանը խախտել է կրակի դադարեցման երկու պայմանավորվածությունը և շարունակում է անխնա թիրախավորել արցախցիներին: Ադրբեջանի ուղերձը հստակ է՝ բռնությունը, ոչ բանակցություններին: ԱՄՆ-ի ուղերձը պետք է այն լինի, որ, եթե հարձակումը շարունակվի, մենք պատրաստ ենք ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ որպես անկախ պետություն»,- գրել է Շերմանը: