Իրանում լայնածավալ ՀՕՊ զորավարժություններ են

Իրանում մեկնարկել է «Modafean Aseman Velayat» կոդային անվանումով լայնածավալ զորավարժություն, որն ընդգրկում է երկրի տարածքի կեսից ավելին և ընթանում հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ուժերի օպերատիվ ղեկավարման շտաբի վերահսկողությամբ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Զզորավարժությունների գլխավոր նպատակը Իրանի ռազմավարական օբյեկտների պաշտպանությունն է», – հայտարարել է Իրանի ՀՕՊ ուժերի ներկայացուցիչ գեներալ Աբաս Ֆարաջփուրը։

Հակաօդային պաշտպանության ուժերի վարժանքները հատկապես կենտրոնցած են անօդաչու թռչող սարքեր ոչնչացնելու վրա։

Զորավարժության ընթացքում առաջին անգամ օգտագործվել են ամբողջովին իրանական արտադրության և նոր սերնդի սարքավորումներ ու զինատեսակներ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031