Ռուսաստանն սկսել է C-400 զենիթահրթիռային համակարգերի (ԶՀՀ) արտադրությունը Թուրքիայի համար:
Չինաստանի Տյանցզինի (երկրի հյուսիս) մունցիպալիտետի ոստիկանությունը քաղաքում էլեկտրականության սպառման արտասովոր բարձր մակարդակի վերաբերյալ տեղական էլեկտրացանցի դիմումից հետո առգրավել է 600 համակարգիչներ, որոնք օգտագործվում էին բիթքոինների մայնինգի համար:
Գլխավոր քարտուղարը հետևում է վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, և նա ի գիտություն է ընդունել ապրիլի 23-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը հրաժարականի մասին։
Իրանի հետ միջուկային գործարքը գործում է եւ պետք է պահպանվի՝ ինչ էլ որ լինի:
ԱՄՆ-ից Կալիֆոռնիայի նահանգի անկախության հռչակման կողմնակիցներին թույլատրվել է սկսել ստորագրահավաքը, որն անհրաժեշտ է, որպեսզի սույն հարցը դրվի հանրաքվեի:
Եվրամիությունը Սիրիայի վերականգնմանը չի օժանդակելու մինչեւ երկրում քաղաքական գործընթացի սկսվելը:
Իտալիայի պատվավոր նախագահ, ցմահ սենատոր Ջորջո Նապոլիտանոն սրտի վիրահատություն է տարել:
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Թոմաս Շենոնը ապրիլի 24-ին Վաշինգտոնի մերձակա Առլինգթոնի ազգային գերեզմանատանը ծաղկեպսակներ են դրել «Էլբայի ոգու» հուշակոթողին:
«Настоящее Время» ռուսական հեռուստաալիքը անդրադարձել է անցած կիրակի օրը Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու առջև Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ակցիա իրականացնող հայ ցուցարարների ձերբակալությանը:
Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը Պարսից ծոցի երկրներին առաջարկել է ստեղծել անվտանգության հարցերի տարածաշրջանային համաժողով։
Թագավորական հեծելազորային հրետանու բրիտանական էսկադրոնը ապրիլի 24-ին Լոնդոնի Հայդ- պարկում հրետանային զարկեր է տվել Քեմբրիջի դուքսի ու դքսուհու՝ Ուիլյամի ու Քեյթի որդու ծնվելու առթիվ:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծ, որն արգելում է ամերիկյան օգնությունը Սիրիայի այն շրջաններին, որոնք վերահսկվում են նախագահ Բաշար Ասադի իշխանությունների կողմից։
Կատարը պարտավոր է իր զորքերն ուղարկել Սիրիա, եթե չի ցանկանում զրկվել ամերիկյան ռազմական աջակցությունից:
ԱՄՆ-ի Սենատի կողմից երկրի Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) նոր տնօրեն է հաստատվել գնեներալ-լեյտենանտ Փոլ Նակասոնեն, նա նաեւ գլխավորելու է Միացյալ նահանգների զինված ուժերի կիբեռհրամանատարությունը:
Իրանի, Սիրիայի եւ ԿԺԴՀ-ի հարցերը գլխավորն են դարձել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ԱՄՆ կատարած պետական այցի ընթացքում:
Կանադայի ոստիկանությունը հարցաքննում է 25-ամյա այն երիտասարդին, որը վրաերթի է ենթարկել տասնյակ անձանց։ Ապրիլի 23-ին Տորոնտո քաղաքում, մոտ մեկ կիլոմետր մեկ ընդ մերթ անցնելով մայթի վրայով, ոմն Ալեք Մինասյանի վարձակալած ավտոմեքենայի հարվածներից զոհվել է 10 մարդ, 15 այլոք՝ ստացել մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ։
Պետքարտուղարության խոսնակ Հեդեր Նյուարթը հանդես է եկել նոր հայտարարությամբ: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփըը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ՝ կատարվածը կրկին անվանելով Մեծ Եղեռն:
Չինաստանի բնակչուհին հիվանդանոցում է հայտնվել այն բանից հետո, երբ նրա վրա շուն է ընկել:
Սիրիայում պատերազմի հետեւանքով ավերված ենթակառուցվածքի վերականգնումը կպահանջի առնվազն 200-300 մլրդ դոլար:
Հրե ճակատամարտն ութօրյա գարնանային տոնի ավանդական ծեսն է Հնդկաստանի Քեյթիլ քաղաքի Դուրգա աստվածուհու տաճարում։
«Հայաստանում և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությանը միացած ժողովուրդը ժողովրդավարական ճեղքում ցուցադրեց»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց անգլիացի քաղաքական վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը:
Սիրիայում հումանիտար իրադրությունը վատթարանում է, օգնության կարիք ունի ավելի քան 13 մլն մարդ, որոնց կեսը երեխաներ են:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) դիմել է Թուրքիայի իշխանություններին և կոչ արել հետաձգել 2018-ի ամռանը նշանակված արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունները:
Բաքվի Շեքիի շրջանի վերաքննիչ դատարանը մերժել է ադրբեջանցի լրագրող, մարդու իրավունքների պաշտպան Աֆղան Մուխտարլիի ազատ արձակման հայցը:
ՄԱԿ-ը գրեթե սպառել է ռեսուրսները Սիրիայում կարիքավորներին օգնություն ցուցաբերելու համար, ընթացիկ տարում պահանջվում է այդ նպատակով հանգանակել մոտավորապես 3,5 մլրդ դոլար:
«Էրդողանն իշխանության պահպանման իր ծրագրերն ուներ»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց թուրք քաղաքագետ Բասքըն Օրանը՝ անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին և հայկական պահանջատիրությանը։
The Guardian թերթը Ադրբեջանի նախագահական ընտանիքի՝ Ադրբեջանի ժողովրդից թալանած միլիարդների միջոցով Դուբայում ձեռք բերված ունեցվածքի վերաբերյալ նոր տեղեկություններ է հրապարակել:
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին չի բացառում, որ Սիրիայում ռազմական էսկալացումը կարող էսաստկանալ:
Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանում իրադրությունը կկարգավորվի բացառապես իրավական դաշտում: