Բաժիններ՝

ՄԱԿ-ում նշել են, որ Լիբիայում հրադադարի շուրջը համաձայնագիրն ուժի մեջ կմտնի անհապաղ

Հրադադարի շուրջը լիբիական հակամարտության կողմերի՝ հոկտեմբերի 23-ին Ժնեւում ստորագրած համաձայնագիրը պետք է ամբողջ երկրում ուժի մեջ մտնի անհապաղ: Այդ մասին  ճեպազրույցում հայտնել է Ստեֆանի Ուիլյամսը՝ Լիբիայում ՄԱԿ-ի Աջակցության առաքելության ղեկավարը, որը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդի պաշտոնակատարն է:

«Այսօր ՄԱԿ-ի Ժնեւի կենտրոնակայանում Լիբիայի «5+5» Համատեղ կոմիտեի երկու պատվիրակություններն ստորագրեցին հրադադարի շուրջը լիակատար, ամբողջ երկին ընդգրկող, մշտական համաձայնագիր»,- նշել է նա՝ ընդգծելով, որ այդ փաստաթուղթն ունի «անհապաղ ներգործություն»: Նրա խոսքով՝ Լիբիայում հրադադարի շուրջը համաձայնագիրը չի տարածվում ահաբեկիչների վրա: Փաստաթուղթը նաեւ նախատեսում է զինված խմբերի ինտեգրացում պետական կառույցներին: Լիբիայի հակամարտության կողմերի եւ ՄԱԿ-ի առաքելության համատեղ մեխանիզմը երկրում կհետեւի հրադադարին, հավելել է Ոուիլյամսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս