Մեքսիկան մտադիր է 24 մլն չափաբաժին «Սպուտնիկ V» պատվաստանյութ գնել Ռուսաստանից

Մեքսիկան ուսումնասիրում է Ռուսաստանից COVID-19-ի դեմ 24 միլիոն չափաբաժին ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութ ձեռք բերելու հնարավորությունը: Այդ մասին, հայտնել է երկրի առողջապահության փոխնախարար Ուգո Լոպես-Գատելը: «Մենք մտածում ենք, որ կարող ենք այդ պատվաստանյութի մինչեւ 24 միլիոն չափաբաժին օգտագործել 12 միլիոն մարդու համար»,-պաշտոնյան հայտարարել է մամուլի ասուլիսում:

Նրա խոսքով՝ այդ մասին նախնական պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ռուսաստանի ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքներով: Ուգո Լոպես-Գատելը նաեւ հայտնել է, որ Արգենտինայում արտադրվող AstraZeneca պատվաստանյութի չափաբաժինների առաջին խմբաքանակը գտնվում է Մեքսիկայի ճանապարհին եւ կհասնի ավելի ուշ` երկուշաբթի կամ երեքշաբթի օրը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031