Բաժիններ՝

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվել են գորիլլաները

ԱՄՆ-ում Սան-Դիեգոյի կենդանաբանական այգում մի քանի գորիլլաներ վարակվել են կորոնավիրուսով: AP-ն նշում է, որ սա այդպիսի պրիմատների COVID-19-ով վարակման առաջին հայտնի դեպքն է ԱՄՆ-ում, եւ, հնարավոր է, նաեւ ամբողջ աշխարհում։

Ութ գորիլլաներիր երկուսը, որոնք միասին ապրում են այս պարկում, սկսել են հազալ, ասվում է պարկի մամուլի տեղեկագրում: Նրանցից նմուշներ են վերցվել անալիզի համար, եւ դրանցում SARS-CoV-2 կորոնավիրուս են գտել: Պարզ չէ, թե քանի գորիլլաներ են վարակվել: Նրանց շարունակում են միասին պահել հսկողության ներքո: Ենթադրվում է, որ նրանք վարակվել են պարկի աշխատակցից: Նրա մոտ հաստատվել է COVID-19, բայց հիվանդությունն ընթացել է առանց ախտանշանների, եւ գորիլլաների հետ նա աշխատել է միայն դիմակով:

Կալիֆոռնիայի նահանգապետ Գեւին Նյուսոմը հունվարի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում հաստատել է, որ առնվազն երկու գորիլլայի մոտ է հայտնաբերվել վարակը, իսկ ընդամենը շնչուղիների հիվանդության ախտանշաններ են հայտնաբերվել երեք կենդանու մոտ: Եթե չհաշվենք ոչ մեծ փորկապությունն ու հազը, գորիլլաներն իրենց լավ են զգում եւ չեն հրաժարվում ուտելիքից ու ջրից, մամուլի ծառայության միջոցով հայտարարել է կենդանաբանական այգու գլխավոր տնօրեն Լիզա Պետերսոնը: Նրա խոսքով՝ այստեղ հուսով են, որ կապիկները լիովին կապաքինվեն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս