Բաժիններ՝

Ճապոնիան հայտարարել է կորոնավիրուսի հետ կապված արտակարգ դրության ռեժիմի լիակատար վերացման մասին

Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան փորձագիտական կոմիտեի նիստի ընթացքում պաշտոնապես հայտարարել է կորոնավիրուսի հետ կապված մինչեւ սեպտեմբերի 30-ը գործող արտակարգ դրության ռեժիմի լիակատար վերացման մասին։ Նիստի հեռարձակումն իրականացրել է NHK հեռուստաալիքը:

Ներկայում արտակարգ դրության ռեժիմը գործում է 47 պրեֆեկտուրաներից 19-ում՝ Հոկայդոյում, Գիֆուում, Այթիում, Միեում, Սիգայում, Հիրոսիմայում, Տոկիոյում, Կանագավայում, Տիբայում, Իբարակիում, Տոտիգիում, Գումմայում, Սայտամայում, Սիձուոկայում, Օսակայում, Կիոտոյում, Հյոգոյում, Ֆուկուոկայում, Օկինավայում:

Եվս 18 պրեֆեկտուրաներում գործում է կորոնավիրուսի դեմ պայքարի խստացված միջոցների ռեժիմ, որը ենթադրում է ավելի մեղմ սահմանափակումներ: Գրեթե բոլոր պրեֆեկտուրաներում վարակվածների թիվը, բուժհաստատությունների ծանրաբեռնվածությունը, ծանր դեպքերի թիվը նվազել է մինչեւ այն մակարդակ, որը թույլ է տալիս սեպտեմբերի 30-ից հետո չեղարկել սահմանափակումները:

Ենթադրվում է, որ, չնայած արտակարգ դրության ռեժիմի չեղարկմանը, մեղմացումները կմտցվեն աստիճանաբար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս