
ՊՆ-ն հերքում է Մինգեչաուրի և Աղջաբադի ուղղությամբ հարվածի մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Մինգեչաուրի և Աղջաբադի ուղղությամբ հայկական ուժերի, իբր, ինտենսիվ հարվածելու մասին ադրբեջանական հայտարարությունները հերթական կեղծիքն են։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Ստեփանյանը նշել է, որ մարտական գործողությունների շրջանում ՊԲ ստորաբաժանումների համար առկա են խոցման բավարար թիրախներ։
«Նախազգուշացում ենք, որ ադրբեջանական զինուժի կողմից բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների հանդեպ որևէ սադրանքի դեպքում Արցախի ՊԲ պատասխանը լինելու է անհամարժեք կոշտ»,- գրել է Ստեփանյանը։