«Եթե նախկինում հող էին հանձնում էդ ինչո՞ւ ալիեւը 2016-ին պատերազմ սկսեց»․ Շարմազանովը՝ իշխանություններին

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հանրապետականը շատ պարզ ու հստակ հայտարարել է, որ պատերազմի պայմաններում սառեցնում է ներքաղաքական օրակարգը եւ իր ներուժով սատար է կանգնում մեր բանակին, Հայաստանին ու Արցախին։

Մինչդեռ, անտեսելով այս ամենը, այսօր ԱԺ միջանցքներում իշխանության ներկայացուցիչը հղումներ է անում ալիեւին, թե նախկին իշխանությունը հարմար բանակցող էր ու պատրաստ էր հողերը հանձնել։

Եթե ալիեւի ասածներն այդքան հիմք են, բա թող հարցնեն՝ եթե հանձնում էին հողերը, էդ ինչու՞ ինքը չվերցրեց։ Ավելին, նույն ալիեւն էր 2016-ի հոկտեմբերին ասում, որ բանակցությունների դռների հետեւում իրեն ճնշում էին՝ ճանաչել Արցախի անկախությունը։

Եթե նախկինում հող էին հանձնում էդ ինչո՞ւ ալիեւը 2016-ին պատերազմ սկսեց։

Այո, անկախ ամեն ինչից ցանկացած պատերազմի լուծում ավարտվում է բանակցություններով, իսկ արդյունավետ բանակցելու համար անհրաժեշտ են խելք եւ գիտելիքներ։
Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=799702147497549&id=333386077462494

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031