«Երկրի հակառակ կողմը» իր գրքում մի հատված կա, որտեղ Փաշինյանը նկարագրում է, թե ինչպես են իր հայրենի Իջևանում գառան ու թասի արանքում, որպես կանոն, մաղ պահում, որպեսզի արյան մեջ բուրդ, մազ չընկնի, և հետո հավաքված արյունով պատրաստում իջևանյան ամենահայտնի դելիկատեսը`գառան արյունով տժվժիկը:
Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորումը չպետք է Եվրամիության և Ռուսաստանի Դաշնության միջև մրցակցության պատանդ դառնա։ «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակցին այս մասին ասել է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն՝ մեկնաբանելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության արձագանքը՝ Հայաստանում տարածաշրջանային կարգավորման նպատակով երկամյա եվրոպական առաքելության մեկնարկի վերաբերյալ։
Արցախցի կանայք կոչով դիմում են աշխարհին՝ դատապարտել ադրբեջանական ահաբեկչությունը
Ընդհակառակը, ունենք մեր փոխհարաբերությունների խորացում և այսպիսի անկայուն ժամանակահատվածում մեր հարաբերությունները խորանում են և խորանալու են։ Եվս մեկ անգամ ուզում եմ կրկնել, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ՀԱՊԿ անդամ է, ԱՊՀ անդամ է և տարածաշրջանային բոլոր այլ կազմակերպությունների անդամ, որտեղ ներկա է նաև Ռուսաստանը», – հավելել է նա։
Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 27-ին հեռախոսազրույց է ունեցել Իսլանդիայի ԱԳ նախարար Թորդիս Քոլբրուն Գիլֆադոթիրի հետ:
Հատկանշական է, որ հաղորդագրությունը հստակ նշում է, որ սեպտեմբերի 13-ին թիրախավորվել են Հայաստանի մարզերը և բնակավայրերը։
Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին ֆրանսիական LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել Ուկրաինային կործանիչներ մատակարարելու հարցում, եթե համատեղ նման որոշում ընդունեն ՆԱՏՕ-ի երկրները։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը բացառել է Ուկրաինային կործանիչ ինքնաթիռներ մատակարարելու հարցը՝ նշելով, որ հարկավոր է խուսափել հետագա ռազմական էսկալացիայից:
Հայր և որդի զոհվել են նույն նպատակի համար, գրեթե նույն տարիքում հայրենի գյուղում՝ Քարինտակում։ Այդ ժամանակ զոհվեցին նաև Արթուր Առաքելյանը և նրա որդին՝ Կամո Առաքելյանը։ Երեքն էլ զոհվել են 2020 թվականի հոկտեմբերի 29-ին՝ դիրքերում։
Ռուսական դիվանագիտությունը շարունակում է պնդել, որ Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումը պետք է համաձայնեցվեր ադրբեջանական կողմի հետ: Այս մասին այսօր ամենշաբաթյա բրիֆինգի ընթացքում կրկնեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով ԵՄ քաղաքացիական առաքելությունը ՀՀ տարածքում Ադրբեջանի հետ չհամաձայնեցնելու հարցին:
«Նա մասնակցում է հատուկ ռազմական գործողությանը և հերոսություն է ցուցաբերել հատուկ ռազմական գործողության ժամանակ, որը նշանավորվել է պետական պարգևով»,- պարզաբանել է Պեսկովը։
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայում վթրավել է Մի-8 ուղղաթիռ. ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան, հայտնում է svoboda.org-ը:
Քաղաքական ինստիտուտի քողի տակ ռազմաքաղաքական բլոկն է գործի անցնում. Զախարովան՝ ԵՄ առաքելության մասին
Պետնախարարը շնորհակալություն է հայտնել բնակչությանը՝ ճգնաժամին դիմակայելու և միասին այս դժվարին ճանապարհն անցնելու պատրաստակամության համար. «Ես ամեն անգամ մեծ ուժ եմ ստանում այս հանդիպումներից: Ամեն անգամ ձեզ հետ հանդիպումներից հետո իմ մեջ ավելի ու ավելի է ամրապնդվում այն հավատն ու վստահությունը, որ միասին մենք շատ բան կարող ենք անել և շատ բանի հասնել»:
«Իրենց պատճառով դրսում հայտնված բնակիչներից իրենք որևէ տեղեկություն չունեն, ով որտեղ է ապրում, ինչպես է ապրում, ինչ է անում։ Ես Աղավնոյում տուն ունեի, աշխատանք ունեի, լավ ու երջանիկ ապրում էի, ինչո՞ւ այսպես արեցին, թեպետ իրենց համար մեկ է՝ ինչ կլինի ժողովրդի հետ»,- նկատեց Կարինե Ռասոյանը։
Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը ուսումնասիրել է BBC-ով հեռարձակված HARDtalk հաղորդման հարցազրույցն Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ և դրանում հայտնաբերել արմենոֆոբիայի հետքեր:
«ՌԴ ՊՆ-ն, ՌԴ խաղաղապահ առաքելության հրամանատարությունը, համագործակցելով ՌԴ ԱԳՆ-ի հետ, գտնվում են մշտական կապի մեջ բոլոր շահագրգիռ կողմերի հետ»,- այս մասին այսօր ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին և ՌԴ ջանքերին:
Տարածաշրջանային հարցերով փորձագետ, արաբագետ Արմեն Պետրոսյանն այցը կարևոր և սպասված է համարում՝ նկատելով, որ Հայաստանի և Եգիպտոսի միջև հարաբերությունները բավականաչափ բարձր մակարդակի վրա են եղել Հայաստանի անկախացումից ի վեր:
Հունվարի 26-ին ԵԽ խորհրդարանական վեհաժողովն ընդունեց «Առաջընթացը Վեհաժողովի մոնիտորինգային գործընթացներում» (հունվար-դեկտեմբեր 2022թ․) բանաձևը:
ՀՅԴ Հայ դատի Հարավային Ամերիկայի հանձնախմբի պատվիրակությունը գրասենյակի տնօրեն Արամ Մուրադյանի և հանձնախմբի անդամ Ֆլորենսիա Զանիկյանի մասնակցությամբ, հունվարի 26-ին հանդիպել է Արգենտինայի արտաքին գործերի նախարար Սանտյագո Կաֆիերոյի հետ և ներկայացրել ադրբեջանական հանցագործ քաղաքականության արդյունքում Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ կարող է պայմանավորվել 24 ժամվա ընթացքում Ուկրաինայում հակամարտության դադարեցման շուրջ:
Ոստիկանությունը ձերբակալել է 6 մարդու։ Ատլանտան ԱՄՆ-ի հարավի ամենամեծ քաղաքներից մեկն է։ Ավելի վաղ նահանգի իշխանությունները հայտարարել Էին քաղաքում ոստիկանության համար 90 միլիոն դոլար արժողությամբ ուսումնական կենտրոնի կառուցման մասին:
Տարհանման պատճառը դեսպանատան վրա հունվարի 27-ի առավոտյան տեղի ունեցած զինված հարձակումն է:
Նա կոչ է արել իր գերմանացի գործընկերներին պարզաբանել իրավիճակը։
Հակաահաբեկչական գործողությունն անցկացվել է չորեքշաբթի օրը երեկոյան Սոմալիի հյուսիսում՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրամանով։
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, ով այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում, արձագանքել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոյի Twitter-ի գրառմանը, որին կցված քարտեզում Թուրքիայի արևմտյան հատվածն առանձնացված է ներկայացված։
Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանն այցելել է Մարտակերտի շրջանի Հաթերք, Դրմբոն, Վանք համայնքներ։
Ըստ ընդունված բանաձևի՝ տրիբունալի նստավայրը պետք է լինի Հաագայում՝ Միջազգային քրեական դատարանի և այլ միջազգային դատարանների ու հաստատությունների հետ համագործակցություն ապահովելու նպատակով:
Ղազախստանի իշխանությունները պատրաստ են Իրանի շուկային լրացուցիչ մատակարարել շուրջ 250 մլն դոլար արժողությամբ 75 անուն ապրանք։
Երկու վիրավորների վիճակը բավարար է:
ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի համանախագահներ Ֆրենք Փալոնը, Գուս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը, Դավիթ Վալադաոն և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամ Բրեդ Շերմանը շրջանառության մեջ են դրել երկկուսակցական բանաձևի նախագիծ՝ նպատակ ունենալով վերջ տալ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը։