Բաժիններ՝

Կպատասխանենք այնպես, ինչպես նպատակահարմար կգտնենք. Զարիֆ

Իրանի նախագահի ռազմավարական հարցերով խորհրդականը նոր պաշտոնում նշանակվելուց հետո ամերիկյան լրատվամիջոցներին՝ NBC-ին տված հարցազրույցում ասել է. «Մենք պատերազմ չենք փնտրում, բայց մենք կպաշտպանվենք»:

Զարիֆը նաև ընդգծել է Գազայի հատվածում զինադադարի բանակցությունների ձախողումը՝ ասելով, որ միջազգային հանրությունը կոչ է արել Իրանին զսպվածություն ցուցաբերել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիիի սպանության՝ Գազայում պատերազմը դադարեցնելու համար, սակայն, ցավոք, դա այդպես էլ տեղի չի ունեցել։

Իրանի արձագանքի մասին լրագրողի հարցին ի պատասխան Զարիֆը ասել է.

«Կպատասխանենք այնպես, ինչպես նպատակահարմար կգտնենք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս