Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն «ողջունում է Չինաստանի կողմից բոլոր անկեղծ դրական քայլերը, որոնք ուղղված են լուծում գտնելուն»:
Ինչպես հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, մահացած զինծռայողը Գարաև Մուհամմեդ Մահիր Օղլուն է:
Մայիսի 11-ին կայացած ասուլիսի ընթացքում այս մասին ասաց Եվրասիական տնտեսական միության առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնյովը։
Սուդանի բանակն ու «Արագ արձագանքման ուժերը» (հատուկ ուժեր) մայիսի 11-ին նախնական համաձայնագիր են ստորագրել Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում:
Փորձագետները նախազգուշացրել են, որ նման հզորությամբ ցնցումներ կարող են տեղի ունենալ մոտ մեկ շաբաթ շարունակ:
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ «տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովումը չափազանց կարևոր է, և ռուսական կողմը պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել այս ուղղությամբ»։
Բայդենի վարչակազմը դիմել է այդ քայլին, քանի որ զգուշանում է հարավային սահմանով երկիր ժամանողների թվի անվերահսկելի աճից:
Օդային սահմանը փակելով չբավարարվելով՝ Թուրքիայի իշխանությունները սպառնում են «Նեմեսիսի» արձանը չհանելու դեպքում, լրացուցիչ միջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ։ Ի՞նչ միջոցների մասին է խոսքը, առայժմ չեն բարձրաձայնում։ Բայց այնպես չէ, որ մինչև «Նեմեսիսի» արձանի բացումը Թուրքիան այնքան մեծ արտոնություններ էր տվել Հայաստանին, որ հիմա էլ սպառնում է հետ վերցնել։
Ադրբեջանն ուզում է Հայաստանի ապագայի և ներկայի բոլոր հնարավորություններն ու ռեսուրսներն իր տիրապետության տակ վերցնել: Հայաստանին նսեմացնելու գնով օգտագործում է իր բոլոր հնարավորությունները բանակցող կողմին ջախջախելու համար: Վաշինգտոնում արտգործնախարարների հանդիպումից առաջ տեղի ունեցան Տեղ գյուղի դեպքերը, հիմա էլ՝ բյուսելյան հանդիպումից առաջ Սոթքում մեր դիրքերի ուղղությամբ արձակված կրակոցները… Սոթքի հանքերն Ադրբեջանի համար թիրախ են դարձել, վաղն էլ կարող է Ամուլսարը թիրախ դառնալ:
Առաջիկա կիրակի օրը խոստանում է թեժ լինել տարածաշրջանի համար։ Մայիսի 14-ին Բրյուսելում սպասվում են ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Փաշինյան-Ալիև բանակցություններ, ինչպես նաև նախագահական ընտրություններ Թուրքիայում։
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են ձեռնարկել համապատասխան պաշտպանական և կանխարգելիչ միջոցներ:
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական և կանխարգելիչ միջոցներ:
Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
Արևմուտքը մեծ թափով նախապատրաստվում է կիրակի օրը՝ մայիսի 14-ին, Բրյուսելում ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ սպասվող Փաշինյան-Ալիև բանակցություններին։ Փաշինյան-Միշել-Ալիև ձևաչափով վերջին բանակցությունները կազմակերպվել էին նախորդ տարի սեպտեմբերյան արյունալի բախումներից առաջ։
Ռուսաստանի իշխանությունները պետք է լրացուցիչ միջոցներ ձեռնարկեն՝ ապահովելու, որ ավելի քիչ ռուսաստանցիներ մեկնեն արտերկիր, այդ թվում՝ երկրում ստեղծելով գրավիչ կենսապայմաններ։ Ըստ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրի՝ նման կետով է համալրվել Ռուսաստանի Դաշնության պետական միգրացիոն քաղաքականության հայեցակարգը: Այդ մասին հայտնում է ТАСС գործակալությունը:
Եվրամիությունը Չինաստանի հետ հարաբերություններում ռազմավարական անվտանգության իր գլխավոր խնդիրներն է համարում Թայվանի շուրջ ստեղծված իրադրությունը և Ուկրաինայի հակամարտությունը:
Սանչեսը մայիսի 11-ից այցով գտնվում է ԱՄՆ-ում։ Այսօր նախատեսված է նրա հանդիպումը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։
Նա վտանգավոր է անվանել ՌԴ-ի դեմ երկկողմ պատժամիջոցների սահմանումը:
Հռոմ այցն, ամենայն հավանականությամբ, կկայանա մայիսի 13-ին և 14-ին: Ակնկալվում է, որ Ուկրաինայի նախագահը կհանդիպի նաև Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի հետ։
Մայիսի 11-ին Պակիստանի Գերագույն դատարանն այս ձերբակալությունն անօրինական էր ճանաչել և Իսլամաբադի Բարձր դատարանին խնդրել էր վերանայել ձերբակալությունն ուժի մեջ թողնելու նախնական որոշումը:
Այս որոշումից առաջ Խանի աջակիցները մի քանի օր շարունակ ցույցեր են անցկացրել:
Հայաստանն ու Գերմանիան ակտիվ համագործակցել են նաև մշակույթի, գիտության, կրթության և այլ ոլորտներում:
Մարուքյանը նշել է, որ Հայաստանի Սոթք գյուղի մերձակայքում մայիսի 11-ին տեղի ունեցած բախումները փոխհրաձգություն չէին, այլ Ադրբեջանի կողմից հերթական հարձակումը Հայաստանի դեմ:
ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության նախաձեռնությամբ մայիսի 11-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի օրակարգ է բերվել «Ադրբեջանի հերթական սադրիչ և ագրեսիվ գործողությունները Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ» խորագիրը կրող ընթացիկ հարցը:
Իսկ երեկ երեկոյան Գազայի կողմից արձակված հրթիռներից մեկն ընկել է Իսրայելի Ռեհևոտ քաղաքում բազմաբնակարան շենքի վրա, որի հետևանքով 1 մարդ է զոհվել, 8-ը՝ վիրավորվել:
Համաժողովի կենտրոնական միջոցառումը կլինի ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ պլենար նիստը, որը կայանալու է մայիսի 24-ին։
Եվրոպական հեռարձակողների միությունը թույլ չի տվել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձով հանդես գա «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթի եզրափակիչում։
Նա հավելեց՝ ոչ ոք կասկած չուներ, որ որոշակի սադրանքներ կլինեին, և դրանք եղան:
Հայկական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը՝ մասնակցելու Քիշնևում կայանալիք հանդիպմանը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Սոթքի ուղղությամբ մայիսի 11-ին ադրբեջանական հերթական սադրանքի նպատակն է զրոյացնել Վաշինգտոնում բանակցությունների ընթացքում արձանագրված առաջընթացը: