Բաժիններ՝

Եգիպտոսի առաջնորդը կոչ է արել դադարեցնել հակամարտությունը Գազայում

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին կոչ է արել ամեն ինչ անել Գազայի հատվածում զինված հակամարտությունը դադարեցնելու և Հորդանան գետի Արևմտյան ափում ներկայիս սրումը դադարեցնելու համար։

Այս մասին նա հայտարարել է Կահիրեում Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ հանդիպման ժամանակ։

«Տարածաշրջանում շարունակվող էսկալացիան մեծ վտանգ է ներկայացնում։ Միջազգային հանրությունը և ԵՄ-ն պետք է բոլոր ջանքերը գործադրեն համաձայնության հասնելու Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու և Արևմտյան ափում էսկալացիան դադարեցնելու համար։ Միայն դա կօգնի նվազեցնել լարվածությունը Մերձավոր Արևելքում և վերականգնել տարածաշրջանային կայունությունը»,- Եգիպտոսի նախագահի խոսքերը «ֆեյսբուք»-ի իր էջում մեջբերել է նրա պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Ֆահմին։

Եգիպտոսի նախագահը հավելել է, որ անհրաժեշտ է համարում որքան հնարավոր է շուտ դադարեցնել հումանիտար աղետը Գազայում։

Բորելն էլ իր հերթին խորին երախտագիտություն է հայտնել Եգիպտոսի իշխանություններին նման կրիտիկական փուլում Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերի համար։ Կողմերը պայմանավորվել են շարունակել ջանքեր գործադրել տարածաշրջանում էսկալացիայի մակարդակը նվազեցնելու նպատակով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30