«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթի հաղթող և մարզերում ու տարիքային խմբերում լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտներից տասնինը, բարձր առաջադիմություն ցուցաբերած այլ աշակերտների հետ միասին, այսօր հյուրընկալվել են Նախագահի նստավայրում:
Բացահայտված դեպքերի վիճակագրությունը փաստում է, որ հիմնականում փոստային ծանրոցների միջոցով է փորձ արվում Հայաստան ապօրինի հոգեմետ դեղորայք ներկրել: Միայն երկու դեպքով` Ֆրանսիայից ուղարկված ծանրոցներից, հայտնաբերվել է ավելի քան 900 այդպիսի դեղահաբ կամ, օրինակ, խաղալիք ավտոմեքենան ու կոշիկն են հոգեմետ դեղորայքի թաքստոց դարձել: Վարչության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով Մեղրիի մաքսակետում էլ թմրամիջոցի ապօրինի տեղափոխման փորձեր են կանխվել:
«Առողջապահական տեսանկյունից` առաջնային օղակի զարգացման արդյունքում առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում դիմելիության միջոցով կտրուկ կբարձրանա հիվանդացությունը, կնվազի մահացությունը»:
Սույն թվականի օգոստոսի 28-ին ԼՂՀ ԿԱ ոստիկանություն էր այցելել ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի պատվիրակությունը` հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի գլխավորությամբ:
Օգոստոսի 28-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Անկարայում ներկա գտնվեց Թուրքայի նորընտիր Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնի ստանձնման արարողությանը։
«Վարդապետի լռությունը» պայմանական անվանմամբ և «Քարվաճառ» լիամետրաժ խաղարկային կինոնկարների ստեղծման նպատակով կառավարությունը ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացրել է 110 մլն դրամ:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Շարժական գույքի նկատմամբ իրավունքների գրանցման մասին» և ևս 12 ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնց ընդունումը պայմանավորված է գրավով ապահովված գործարքների դերի բարձրացմամբ` վարկային և ֆինանսական գործարքներ իրականացնելիս:
Նախարարը բուհերի ղեկավարներին առաջարկել է, ինչպես նախորդ երկու տարիներին, այս տարի ևս սիրիահայ ուսանողների համար բուհերում ուսման վարձը հավասարեցնել ՀՀ քաղաքացիների համար նախատեսված չափերին:
ՊԲ առաջապահ զորամասերը պատասխան գործողությունների դիմել են միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
ՀՀ առողջապահության նախարարության Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ալեքսանդր Բազարչյանը, ով զբաղեցնում էր ինստիտուտի տեղեկատվական և վերլուծական հարցերով փոխտնօրենի պաշտոնը:
Օգոստոսի 26-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` արգենտինական կողմի նախաձեռնությամբ, հեռախոսազրույց է ունեցել Արգենտինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հեկտոր Տիմմերմանի հետ։
ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին վստահորեն իրականացրել են մարտական հերթապահություն:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ Արտաշես Ավետիսյանն իր դիմումի համաձայն ազատվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:
«Երեխաների խնդիրները գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում: Այդ առումով շնորհակալ ենք հիմնադրամի կողմից մեր երկրում իրականացվող բազմաթիվ ծրագրերի համար: Կառավարությունը պատրաստակամ է երեխաների բազմաբնույթ խնդիրներին ժամանակի ընթացքում տալ լուծում, ուստի հետագայում ևս պատրաստ ենք աջակցել հիմնադրամին՝ յուրաքանչյուր նախաձեռնության իրականացման համար»,- նշել է վարչապետը:
Նիստում քննարկվել է ոչ իշխանական կուսակցությունների ներկայացրած 12 կետերի իրականացման ընթացքն ու տրվել է նախնական գնահատական, քննարկվել են քառյակի միասնական օրակարգին ներկայացվող առաջարկներ…
Հիմնանորոգման ենթակա 7 կմ 480 մ երկարությամբ ճանապարհահատվածի 6 կմ-ում շինարարությունն արդեն ավարտված է։ Մշակված է նաև մնացած մոտ 1,5 կմ հատվածի բետոնային ներքին շերտը։
ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն իրականացնելով մարտական հերթապահություն` իրավիճակը պահել են վերահսկողության տակ:
Անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած միջադեպերին` երկրի ղեկավարն ընդգծել է, որ համակարգված աշխատանքի, Արցախի պաշտպանության բանակի եւ համապատասխան կառույցների համատեղ գործողությունների շնորհիվ հակառակորդի կողմից ձեռնարկված բոլոր ոտնձգություներն արդյունավետորեն կասեցվել են` նրան պատճառելով մեծ կորուստներ:
Նախարար Նալբանդյանը հյուրերի խնդրանքով ներկայացրել է տարածաշրջանային և միջազգային խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը:
Ադրբեջանական կողմը հրապարակավ նվաստացրել ու խոշտանգել է հոգեկան առողջության ակնհայտ խնդիր ունեցող Պետրոսյանին՝ նրան ներկայացնելով որպես «դիվերսանտ»: Դրան հետևեց Ադրբեջանի հայտարարությունն այն մասին, որ Պետրոսյանը հանկարծամահ է եղել «սրտային անբավարարությունից»: Մինչդեռ, ըստ Պետրոսյանի բժշկական քարտի, վերջինս եղել է ֆիզիկապես լիովին առողջ:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Ըստ Սերժ Սարգսյանի, ՀՀ արտաքին գործերի նախարարը կտեղեկանա նաև, թե արդյո՞ք Թուրքիայի նախագահը պատրաստվում է Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին` գալիք ապրիլի 24-ին այցելելու Ծիծեռնակաբերդ և սեփական աչքերով տեսնելու մարդկային հոծ երթը, որ տասնամյակների ընթացքում միայն ավելանում է դեպի անմար կրակը:
Նախագահը շրջել է ճամբարի տարածքում, զրուցել ֆորումի մասնակիցների հետ, ծանոթացել ճամբարականների պայմաններին և առօրյային, նախորդ օրերին անցկացված միջոցառումներին, նաև պատասխանել երիտասարդներին հետաքրքրող հարցերին:
Հանրապետության Նախագահը նշել է, որ շատ ուրախ է հերթական անգամ հանդիպելու բազեականներին և շնորհավորել է նրանց այսօրվա տոնի՝ Անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ:
Օգոստոսի 23-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց Եզդիների ազգային միության անդամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեց Իրաքի հյուսիսում եզդիների հանդեպ իրականացվող բռնությունների հարցը եւ ներկայիս իրադրությունը:
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, օգոստոսի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 270 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2200 կրակոց:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով սահմանավել է պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառող ուսանողների միջին որակական գնահատականի նվազագույն շեմը.
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության (ՀԱՍԿ) Բյուրականի բանակավայր, որտեղ ս.թ. օգոստոսի 18-ից հերթական համահայաստանյան բանակումին մասնակցում է 12-17 տարեկան ավելի քան 300 սկաուտ։
Որպեսզի ներքաղաքային ավտոբուսների կողմից ուղևորափոխադրումներն իրականացվեն պատշաճ որակով, քաղաքապետն անխուսափելի համարեց ճանապարհների և փողոցների բարեկարգման ծրագրի իրագործման անհրաժեշտությունը` շեշտելով, որ «փողոցները մշտապես պիտի լինեն նորոգ ու երթևեկելի, իսկ բնակչությունը` օրեցօր բարելավվող սպասարկումից իրոք զգա, թե ինչով է պայմանավորված փողադրումների սակագնի փոփոխությունը»:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հայ-վրացական հարաբերությունները գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակում, և դա հնարավորություն է տալիս հանգիստ, անկաշկանդ քննարկելու ցանկացած հարց՝ կապված ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլ նաև տարածաշրջանային խնդիրների հետ: