Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքում գտնվող «Արցախբանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղի ամբողջ գումարը՝ մոտ 60.000.000 ՀՀ դրամ և մոտ 100 պարկ գրավադրված ոսկյա զարդեր գողացել են։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Հակոբ Արշակյանը ներկայացրել է սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման հետեւանքով ստեղծված իրավիճակը, որը հանգեցրել է ԼՂ հայ բնակչության էթնիկ զտման:
Հոկտեմբերի 9-ին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Արմենի Նազարյանը:
Հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում այդ ապրանքների վրա առկա հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմնի միասնական շտեմարան չփոխանցելը դիտվում է ՀԴՄ-ի կիրառության կանոնների խախտում։
Նախաքննության ընթացքում խուզարկություններ են կատարվել Ռ.Մ-ի, Ա.Մ-ի, ինչպես նաև վերջիններիս ծառայություններից օգտվող անձանց բնակության հասցեներում և տուրիստական կազմակերպություն հանդիսացող աշխատավայրում։
Իսրայելի հարավային շրջաններում զարգացումների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկություններ այս պահին չկան: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Գազայի հատվածում Իսրայելի զինված ուժերի հարվածների հետևանքով 161 պաղեստինցի է զոհվել, 931-ը՝ վիրավորվել։
ՌԴ խաղաղապահներն ապամոնտաժել են Ասկերանի շրջանի իրենց դիտակետը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր գնահատանքն է հայտնել ուխտավոր հայորդիներին Հայրենիքի և Հայ Եկեղեցու նկատմամբ դրսևորվող նվիրումի և անսակարկ սիրո համար։
Իսրայելում զարգացումների հետևանքով տուժածների շրջանում հայերի առկայության մասին տեղեկություններ այս պահին չկան: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը:
Փաշինյանը ՌԴ նախագահին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով:
ՀՀ պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրության հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Ռ. Բ-ն, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատարի և ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար ներկրվող միջոցների ընդունման համար ստեղծված հանձնաժողովի նախագահի պաշտոնը, շահադիտական նպատակով կատարել է պաշտոնեական կեղծիք և օժանդակել Կ. Գ.-ի կողմից ՀՀ ՊՆ-ից առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 60 մլն ՀՀ դրամի հափշտակությանը:
Յանեզ Լենարչիչը ևս մեկ անգամ ընդգծել է ԵՄ հանձնառությունը՝ օժանդակություն ցուցաբերելու Հայաստանի կառավարությանն ու ԼՂ հայությանը՝ ստեղծված խնդիրների մեղմման ու հաղթահարման նպատակով:
Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:
Առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամներին եւ 75-ից բարձր տարիքային խմբին գումարները կփոխանցվեն առձեռն՝ «Հայփոստի» միջոցով:
ԱՄՆ ՄԶԳ պատվիրակության անդամները պատրաստակամություն են հայտնել շարունակական աջակցություն ցուցաբերել Հայաստանի կառավարությանը՝ կարողությունների զարգացման, փորձի փոխանակման, ինչպես նաև ստեղծված իրավիճակում արագ արձագանքման ոլորտում:
Ճանապարհային քարտեզը կայուն ֆինանսավորմանն անցման գործընթացում ՀՀ կենտրոնական բանկի շարունակական հանձնառության կարևոր ուղենիշ է։
Այնուհետև, պայմանավորվածության համաձայն, 2023 թվականի մայիսին Կ. Կ.-ն հանդիպել է Մ. Ա.-ի ազգականին, որն էլ նրան է փոխանցել կաշառքի գումարն ու արգելված իրերը:
Վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել է վերոնշյալ առերևույթ հանցավոր արարքները կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նշված անձանց ձերբակալելու որոշում։
Կառավարության որոշմամբ, արտադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների շաբաթական ծանրաբեռնվածությունը 1 դրույքի համար (անկախ կազմակերպաիրավական կարգավիճակից) կլինի միասնական և կունենա պետության կողմից կազմակերպական և ֆինանսական հստակ հիմքեր։ Վերոնշյալ փոփոխությունները միտված են ուսուցիչների բեռնվածության թեթևացմանը և կհանգեցնի նաև ֆինանսական վիճակի բարելավման:
Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ղեկավարությամբ ՄԱԿ-ի առաքելությունը ամփոփելով մեկօրյա այցը Լեռնային Ղարաբաղ՝ հայտարարել էին՝ Լեռնային Ղարաբաղում իրենց ստացած տվյալներով՝ մնացել է 50-ից 1 հազար հայ։
Փաշինյանը մասնակցել է նաև «Բազմակողմանիություն, ներառյալ անվտանգային և աշխարհաքաղաքական խնդիրներ» թեմայով կլոր սեղան քննարկմանը:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունն ամփոփել է պետությանը պատճառված վնասի ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքները:
Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, նշելով, որ տուժածներ չկան:
Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2023 թ. սեպտեմբերը 2022 թ. սեպտեմբերի նկատմամբ) կազմել է 0.1 տոկոս, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.9 տոկոս
Հանցավոր շղթայում այլ անձանց, թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը, սոցիալական ցանցի՝ թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող հարթակները վարող և նրանց հետ համագործակցող անձանց շրջանակը պարզելու մասով նախաքննությունը շարունակվում է:
Կառավարության նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
Աջակցությունն ուղղված կլինի կրթության շարունակականության ապահովմանն ու տեղահանված ուսանողներին հոգեսոցիալական օգնության տրամադրմանը:
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սիրելի՛ ուսուցիչներ, մենք ձեզ սպասում ենք մեր դպրոցներում՝ ամեն կերպ աջակցելու և աշխատանքով ապահովելու:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հայտարարում է, թե մշտապես ուշադրության կենտրոնում է պահում բենզինի շուկայում տեղի ունեցող գնային տատանումները։ Հանձնաժողովից տեղեկացնում են, որ բենզինի գնագոյացումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, մասնավորապես՝ միջազգային շուկաներում տեղի ունեցող բենզինի գների փոփոխություններով, արտարժույթի տատանումներով, ինչպես նաև տեղափոխման ծախսերով և այլն։