ՍԱՏՄ-ն կասեցրել է «Դան Դեսերտ» ընկերության տորթերից մեկի արտադրությունը

«Դան Դեսերտ» ՍՊԸ-ին պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասում կասեցվել «Տորթ արքայախնձորով» ապրանքի արտադրությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

«Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Դան Դեսերտ» ՍՊԸ-ին պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասում (ք․ Երևան, Մարտիրոսյան փ․), նմուշառում է իրականացվել բոլոր արտադրատեսակներից և հանձնվել լաբորատոր հետազոտության»,– ասված է հաղորդագրությունում։

Փորձաքննությունը ցույց է տվել, որ միայն «Տորթ արքայախնձորով» արտադրատեսակի նմուշը մանրէաբանական ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէներ) ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին։

Տեսանյութեր

Լրահոս