ԱԳ փոխնախարարը Գերմանիայում New Routes, New Markets համաժողովին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Հունվարի 19-20-ը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Գերմանիայի Համբուրգ քաղաքում մասնակցել և ելույթով է հանդես եկել Գերմանիայի Տնտեսության Արևելյան համաժողովի և Համբուրգի Առևտրի պալատի կողմից համատեղ կազմակերպված New Routes, New Markets. Global Gateway and potential markets along the Middle Corridor համաժողովի շրջանակներում կայացած նախարարական պանելի քննարկմանը: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Ելույթի ընթացքում նախարարի տեղակալը հանգամանալից ներկայացրել է ՀՀ Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ որպես տնտեսական փոխկապակցվածության ապահովման և Հարավային Կովկասում խաղաղության կարևոր երաշխիք: Ընդգծվել է, որ նախագիծը նպատակ ունի կապ ստեղծել Արևելքի ու Արևմուտքի, Հյուսիսի ու Հարավի միջև՝ տնտեսական ու մշակութային կապերի ամրապնդման և մարդկանց միջև շփումների միջոցով խթանելու քաղաքական երկխոսութունը և հասնելու տարածաշրջանում համապարփակ ու կայուն խաղաղության՝ հօգուտ բոլոր ժողովուրդների:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է նաև տարածաշրջանային և գլոբալ հաղորդակցության, ինչպես նաև առևտրի զարգացման Հայաստանի տեսլականը, ինչը նոր հեռանկարներ կստեղծի տարածաշրջանում և անդին:

Տեսանյութեր

Լրահոս