Վարձակալության տրված գույքի մի մասը՝ 10,4443 հա մակերեսով հողամասը և 61,660,3 քմ մակերեսով շինությունները մարզահամալիրը, «Հրազդան» մարզադաշտը, Կառավարության 2004 թվականի հուլիսի 22-ի N 1333-Ն որոշմամբ՝ ուղղակի վաճառքի ձևով օտարվել են վարձակալին՝ «Հրազդան մարզահամալիր վարձակալական ձեռնարկություն» ընկերությանը: Գույքի վաճառքի գին է սահմանվել 87 մլն 520 հազար դրամը (ուսումնասիրության նյութերում առկա չէ նման գնի վերաբերյալ որևէ հիմնավորում, հաշվի չի առնվել Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի կողմից ներկայացված առաջարկությունը՝ գույքի գնահատումն իրականացնել համապատասխան որակավորման անկախ գնահատողի կողմից՝ առավել իրատեսական գին սահմանելու նպատակով):
Բրյուսելում 2024 թ. փետրվարի 13-ին կայացել է Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի 5-րդ նիստը:
Նշված վարույթով քրեական հետապնդման ենթարկվող մյուս 5 անձանց մասով (4-ը՝ ֆիզիկական անձ, 1-ը՝ պաշտոնատար անձ) նախաքննությունը շարունակվում է։ Վերջիններիցս 3-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, իսկ երկուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։
Արձանագրված խախտումներից 5 դեպքով 5 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր 7 մլն դրամի չափով:
Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն անդրադարձել է Ռուսաստանում հայկական «Ջերմուկ» հանքային ջրի առանձին խմբաքանակների վաճառքը դադարեցնելու որոշմանը։
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 14-17-ը պաշտոնական այցով գտնվելու է Բուլղարիայի Հանրապետությունում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։ Այցի շրջանակում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ Բուլղարիայի վարչապետ Նիկոլայ Դենկովի, նախագահ Ռումեն Ռադեւի, Ազգային ժողովի նախագահ Ռոսեն Ժելյազկովի եւ Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ:
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Կամո Քոչունցն ազատվել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից։ Համապատասխան հրամանագիրը ստորագրվել է փետրվարի 13-ին։
Արթուր Երոյանին նշանակել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնից»:
Քննարկվել են նաև Հարավային Կովկասում անվտանգային հարցեր։
2024 թվականի փետրվարի 13-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ռասայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոցներ են արձակել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող շփման գծի հարավ-արևելյան հատվածի մարտական դիրքերի ուղղությամբ։
Կողմերը կարեւորել են Հայաստանի եւ Ֆինլանդիայի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացումը միջպետական եւ միջխորհրդարանական համագործակցության խթանման միջոցով:
Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ փետրվարի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների հետևանքով մարդու իրավունքների խախտումներին վերաբերելի հարցերի առնչությամբ ՄԻՊ Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն:
Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով զոհվել են՝
Հաշվետու ժամանակաշրջանում արձանագրվել է առանձնապես ծանր հանցանքների 42 դեպք (2022 թվականին՝ 29). դեպքերն աճել են 13-ով կամ 44,8%-ով, բացահայտման ցուցանիշը նվազել է՝ կազմելով 38,3%՝ 2022 թվականի 54,8%-ի դիմաց:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով նախնական տվյալներով հայտարարվել էր հայկական կողմից 2 զոհի և վիրավորների մասին:
2023 թվականի դեկտեմբերի 27-ին ընկերության կողմից ամբողջությամբ վերականգնվել է պետությանը պատճառված՝ առանձնապես խոշոր չափերով՝ 43 մլն 583 հազար 300 դրամ վնասը:
Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցեր, որոնց առաջմղման հարցում իր յուրովի դերն ունի ԵՄ օրենսդիր մարմինը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել գործընկերության խորացման հեռանկարներին և այդ ուղղությամբ երկուստեք գործադրվող ջանքերին։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակության կազմում փետրվարի 5-7-ը եղել է Հունգարիայում։ Այցի շրջանակներում առողջապահության նախարարը հանդիպում է ունեցել Հունգարիայի ներքին գործերի նախարար Շանդոր Պինտերի հետ, որը համակարգում է նաև երկրի առողջապահության ոլորտը։
Պաշտպանության նախարարությունը հայկական կողմի կորուստների և վիրավորների առողջական վիճակի վերաբերյալ հանրությանը պատշաճ կիրազեկի:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցերի և հարատև կայունության ապահովման ուղղությամբ առկա մարտահրավերներին։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե փետրվարի 12-ին` ժամը 20։50-23:40 ընկած ժամանակահատվածում, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: ՀՀ ՊՆ
Վերադաս հրամանատարության կողմից գրավոր հրամաններով հստակ սահմանված են այն դեպքերը, երբ զինծառայողը իրադրությունը գնահատելով կարող է եւ/կամ պարտավոր է կրակ բացելու որոշում կայացնել: Նախնական տեղեկատվությամբ փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել:
Արթուր ԱԹԱԲԵԿՅԱՆԻՆ նշանակել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր:
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Եգանյանին համատեղության կարգով Կոլումբիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին:
Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վստահեցրել, որ կներդնի առավելագույն ջանքեր երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման ուղղությամբ:
Դեռևս 2024 թվականի հունվարի 12-ին Հանրային հեռուստաընկերության եթերում Կարեն Անդրեասյանը հայտարարել է, որ ԲԴԽ-ին սպասարկող ու փաստացի իր ենթակայության ու ազդեցության տակ գտնվող Դատական դեպարտամենտին հանձնարարել է («Ես իմ գործընկերներին խնդրել եմ հինգ ամենահայտնի, հարցված գործերով պատրաստել տեսանյութ (…)»)դատավորների վարույթում գտնվող, իր դասակարգմամբ՝ հայտնի ու իրենից «հարցված» կոնկրետ հինգ ընթացիկ քրեական գործերով պատրաստեն տեսանյութ և դրանց հիմանվրա «վեր հանեն իրավապահ մարմինների և դատավորների շրջանում մեղավորներին, ու դրանց հիման վրա դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու առիթներ ստեղծեն»:
Բակիտժան Սագինտաևը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և շնորհավորական խոսքերի համար, նշել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնում իր ջանքերը կներդնի համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ:
ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում Կոտայքի մարզային քննչական վարչության և ԵՔՔՎ Էրեբունի Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչների կողմից իրականացված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են մարմնավաճառների նկատմամբ ավազակություն կատարելու, վերջիններիս առևանգելու դեպքերը, պարզվել քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:
ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստը կկայանա փետրվարի 13-ին՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի մասնակցությամբ։
2024 թվականի փետրվարի 6-ից՝ նախաքննության ընթացքում մեղադրյալի համաձայնությամբ՝ դատարանի կողմից գրավոր ընթացակարգով կայացված մեղադրական դատավճռով, մեղադրյալի նկատմամբ նշանակվում է Քրեական օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված տուգանքի նվազագույն չափը՝ առանց լրացուցիչ պատիժ և անվտանգության միջոց նշանակելու: