Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի Պետության Ազգային օրվա և Ազատագրման օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի Պետության Ազգային օրվա և Ազատագրման օրվա առթիվ։ Այս մասին նշված է Հայաստանի ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում տարածված գրառման  մեջ։

«Ջերմ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ ենք հղում բարեկամ Քուվեյթի Պետությանը՝ Ազգային օրվա և Ազատագրման օրվա կապակցությամբ։ Մենք անհամբեր սպասում ենք մեր ժողովուրդների միջև պատմական փոխգործակցության, աշխարհագրական հարևանության և փոխադարձ հարգանքի ամուր հիմքի վրա կառուցված համագործակցության խորացմանը»,-ասված է ԱԳ նախարարության գրառման մեջ: 

Տեսանյութեր

Լրահոս