Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի նստավայրում այսօր կայացել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հանդիպումը։
Կողմերը կարևորել են տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը, հակամարտությունների խաղաղ ճանապարհով կարգավորումը: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցին, կարևորել համագործակցությունը միջազգային կառույցներում:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը և Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին հանդիպումից հետո լրագրողների համար համատեղ հայտարարություն են արել հանդիպման արդյունքների վերաբերյալ:
Հովհաննիսյանն իր խոսքում կարեւորեց Հայաստանի եւ ԼՂՀ քաղաքական ուժերի միջեւ սերտ գործակցության անհրաժեշտությունն ինչպես Արցախի ճանաչման, երկու հայկական պետությունների անվտանգության, այնպես էլ նմանատիպ ծրագրերի իրագործմանն աջակցելու գործում: Ծրագրեր, որոնց միջոցով Արցախը, ըստ Հովհաննիսյանի, կդառնա տնտեսապես մրցունակ, իսկ բանակը՝ ավելի մարտունակ. «մի խոսքով՝ ծաղկող այս երկրամասում մարդն ու հողը ներդաշնակորեն կփոխլրացնեն իրար»: Ամփոփելով խոսքը, Րաֆֆին հավաստիացրեց, որ «Ժառանգությունն» իր մասնակցությունն է ունենալու այս ազգանվեր գործում:
Ստուգայցն ավարտվել է զորամասի ճաշարանի սանիտարահիգիենիկ պայմանների և զինծառայողների սննդակարգի ստուգմամբ: Պաշտպանության նախարարը նախաճաշել է զինվորների հետ, հետաքրքրվել, թե գոհ են արդյոք զինծառայողները հատկացվող սննդի որակից, տեսականիից և սահմանված չափաբաժիններից:
«Խիստ կարևոր է կանանց հասցնել ուղերձը, որ շատ բան իրենցից է կախված, և ամիսը մեկ զննում անցնելը պարտադիր է: Ցանկանում եմ նշել, որ այս սարքավորումը չի փոխարինում մամոգրաֆիական հետազոտությանը, սակայն բժիշկներին հնարավորություն է տալիս ստուգումներ իրականացնել` տեսնելու, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում կնոջ օրգանիզմում և անհրաժեշտության դեպքում ժամանակին քայլեր ձեռնարկել հիվանդությունն ախտորոշելու և բարդացումները կանխելու համար»:
Կողմերը ևս մեկ անգամ շեշտել են տնտեսական հարաբերությունների ակտիվացման անհրաժեշտությունը և փոխգործակցության զարգացումը մի շարք ոլորտներում: Վարչապետ Աբրահամյանը տեղեկացրել է, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը նոր հեռանկարներ կբացի երկրի տնտեսության հետագա զարգացման, ինչպես նաև հնարավորություններ՝ օտարերկրյա ներդրումների համար:
Այս դատավճիռը համարելով անձի ազատ խոսքի իրավունքի, նրա քաղաքական հայացքների նկատմամբ ներկա իշխանությունների անհանդուրժողականության դրսեւորում, «Ժառանգությունը» գտնում է, որ ինչպես Շանթ Հարությունյանի ու նրա ընկերների, այնպես էլ Վոլոդյա Ավետիսյանի եւ Վարդան Պետրոսյանի դեմ հարուցված քրեական գործերը քաղաքական հետապնդում են, ուստի վերջիններս միանշանակ հանդիսանում են քաղաքական բանտարկյալներ:
Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում ավարտվել է Արագածավան գյուղի բնակիչ Ռ.Ամիրխանյանին դանակահարելու և դիտավորությամբ նրա առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 17։15-ին, Արտաշատի շտապ օգնության կայանից ոստիկանության բաժնում հաղորդում է ստացվել, որ «հրազենային թափանցող վնասվածք կրծքավանդակի ձախ կեսում, 3-4-րդ միջկողային տարածությունում» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 37-ամյա տղամարդու՝ Մ.Մովսիսյանի դիակը։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին ներկա է գտնվել մայրաքաղաք Ստեփանակերտում մեկնարկած «Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հեռուստառադիոընկերությունների համագործակցության ամրապնդման եւ ոլորտի հետագա զարգացման ուղիները» համաժողովի բացմանը:
ՀՀ առողջապահության նախարարությունը պաշտոնապես հերքում է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում և առհասարակ Երևանում կամ հանրապետությունում խոլերա հիվանդության որևէ դեպքի առկայությունը։
ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն պահպանել են հրադադարի պահպանման ռեժիմը և վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:
Երիտասարդ աղջիկը նաև հայտնել է, որ նույն անձը, շանտաժով և բռնության գործադրմամբ, իր նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել նաև 2014 թվականի հուլիս-օգոստոս ամսիներին։
Մարի Պիեր Պուարյեն ողջունել է ՀՀ կառավարության բարեփոխումները երեխաների պաշտպանության ոլորտում և վերահաստատել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի՝ ՀՀ կառավարությանն այդ գործում օժանդակելու պատրաստակամությունը: Այս համատեքստում UNICEF-ի տարածաշրջանային տնօրենը բարձր է գնահատել սոցիալական ինտեգրված ծառայությունների համակարգի ներդրումը Հայաստանում, որի հաջողված փորձն ուսանելի օրինակ կարող է ծառայել նաև տարածաշրջանի մյուս երկրների համար:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Երևանի Եկմալյան 5 հասցեում կառուցված բնակելի շենքի բնակարանները դեռևս 2006 թվականին ձեռք բերած քաղաքացիներին, ովքեր, սակայն, մինչ օրս հնարավորություն չեն ստացել բնակություն հաստատել այնտեղ:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 9 անձի:
Նիստի ժամանակ քննարկվեցին նախորդ զորակոչի ընթացքում տեղ գտած իրավախախտումների, երիտասարդների կցագրմանը և հաշվառմանը, բուժհետազոտությանը, հիվանդության պատճառով բանակից զորացրվածների, զորակոչից խուսափողների նկատմամբ պատժամիջոցների ու վարչական տույժերի կիրառմանը, ինչպես նաև գործընթացին առնչվող այլ հարցեր:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքները:
ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում մասնակցել է հոկտեմբերի 16-18-ը անցկացվող «Շախմատը դպրոցներում» խորագրով միջազգային գիտաժողովի բացմանը:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հոկտեմբերի 16-ի որոշումով կասեցվել է «Պրեմիում» ՍՊԸ-ի «Տոմատի հյութ» (արտ. 07.10.2014թ) «Թան» (արտ. 07.10.2014թ) և «Թան գազավորված» (արտ. 08.10.2014թ) արտադրատեսակների արտադրությունը:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով, հրամանագիր է ստորագրել Արմեն Գևորգյանին ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետի պաշտոնից ազատելու մասին:
Օրվա երկրոդ կեսին ԼՂՀ ԱԺ նախագահը հանդիպում է ունեցել Եվրոպայում Հայ դատի հանձնախմբի և ՀՅԴ կառույցի հովանու տակ գործող մի շարք կազմակերպությունների ղեկավարների հետ։ Հանդիպմանը անդրադարձ է կատարվել Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականության հրատապ թեմաներին, Սփյուռքի կառույցների կողմից հայրենիքում իրականցավող ծրագրերին:
Երևանցիներն ահազանգում են այն մասին, որ Հրազդան կիրճում «Գեղամա» ռեստորանի հարևանությամբ օրը ցերեկով նույն ռեստորանի շինարարական աղբը թափում են գետը:
Մինչ օրս կենսաթոշակառուի մահվան դեպքում նրա ժառանգները մահվանից 12 ամսվա ընթացքում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում չդիմելու ժամանակ զրկվում էին իրենց հասանելիք գումարը ստանալու հնարավորությունից:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և պետական բուհերի ռեկտորները:
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի և Նաիրա Զոհրաբյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ սահմանային գոտու համայնքների (բնակավայրերի) գյուղացիական տնտեսություններին տրամադրվող գյուղացիական վարկերի սուբսիդավորման մասին», «Շրջանառության հարկի մասին»
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ ԱԺ փոխնախագահը դրական է գնահատել Ցյուրիխի միջնորդությունը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցում: Նա նկատել է, որ Թուրքիան շարունակում է մերժել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը եւ խոսել նախապայմանների լեզվով:
ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների սոցիալապես անապահով և սահմանամերձ համայնքների ուսանողներին կրթաթոշակներ հատկացնելու նպատակով կառավարությունը նվիրաբերության պայմանագրով Հայաստանի երիտասարդական հիմնադրամին տրամադրելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացրել է 140 միլիոն դրամ:
Անկախության 23-րդ տարում պետականության դեմ արված այս քայլը «Հանրապետություն» կուսակցությունը համարում է ոչ միայն սխալ, այլև՝ գործող Սահմանադրությանը հակասող: Մենք համոզված ենք, որ ՀՀ Ազգային ժողովը ոչ միայն իշխանության, այլև ոչիշխանության ձեռամբ խորհրդարանում արագորեն վավերացնելու է ԵՏՄ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցության համաձայնագիրը: