Նոյեմբերի 3-ին լրանում է Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր, ազգային-քաղաքական գործիչ Աշոտ Նավասարդյանի մահվան 16-րդ տարելիցը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը Կանադա աշխատանքային այցի շրջանակներում հոկտեմբերի 30-31-ին գտնվել է Մոնրեալ քաղաքում։
Նոյեմբերի 3-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Երևան ժամանած Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգտոնին։
Նոյեմբերի 7-ին Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-թանգարանի նոր մասնաշենքի նիստերի դահլիճում իր աշխատանքները կսկսի Հայ-ռուսական առողջապահական առաջին համաժողովը։
ՀՀ գլխավոր դատախազությունը հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 475-րդ և 479-րդ հոդվածները՝ Ա. Սողոյանի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնում առկա փաստաթղթերի փաթեթն ուղարկել է ՀՀ Արդարադատության նախարարություն՝ համապատասխան ընթացքը լուծելու համար:
«Չորս ընկեր», «ՍՕՀՕ», «Պրոֆ իմպրոտեքս» և «Նանիս» ընկերությունները հակամրցակցային համաձայնության գալով բարձրացրել էին փոխադրվող ապրանքի համար պահանջվող գինը. Թուրքիայից ներկրվող ապրանքի մեկ կիլոգրամի համար առևտրականներից պահանջվող գումարը 4 դոլարից դարձել էր 8 դոլար, Չինաստանից ներկրվող ապրանքի դեպքում՝ 7-ի փոխարեն՝ 14 դոլար: Բացի «Նանիս» ընկերությունից, մյուս երեքը դատական կարգով բողոքարկել էին ՏՄՊՊՀ որոշումը:
ՀՀ ՏՄՊՊՀ-ից տեղեկացնում են, որ մերժվել է նաև «Գրեյթ Վելլի» ընկերության հայցն ընդդեմ Հանձնաժողովի ՀՀ Վճռաբեկ դատարանի մեկ այլ որոշմամբ մերժվել է նաև գինու և կոնյակի արտադրությամբ զբաղվող «Գրեյթ Վելլի» ընկերության հայցն ընդդեմ Հանձնաժողովի:
Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանի ուղեկցությամբ նախարարը նոյեմբերի 2-ին հանդիպել է Աստանայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, քննարկել տեղի հայերին հուզող խնդիրները, անդրադարձել Ղազախստանում ապրող հայերի զբաղվածության և համայնքի կազմակերպչական հարցերին:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արամ Թամազյանը համակարգում է ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության աշխատանքները, ինչպես նաև՝ ղեկավարում և համակարգում ՀՀ քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի աշխատանքները:
Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին:
Գյումրի քաղաքի բնակիչ, 26-ամյա Արտյոմ Ադանալյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաջողվել է պարզել ինչպես սպանության շարժառիթը, այնպես էլ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2014 թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի առաջին հազար խոշոր հարկ վճարողների ցանկը` համաձայն վճարված հարկերի և տուրքերի մեծության: Ցանկում ընդգրկված են նաև ՀՀ ուսումնական հաստատություններ և կրթական ծառայություն մատուցող 23 կազմակերպությունր` այդ թվում 19 բուհ, 2 կրթահամալիր, 1 քոլեջ և Կրթության ազգային ինստիտուտը:
Բացելով նիստը` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հակիրճ ներկայացրել է նիստի օրակարգային հարցերը, որոնք վերաբերում էին ՀՀ զինված ուժերի համալրման ծրագրի կատարման ընթացքին, ՀՀ ԶՈւ կազմազորահավաքային կառուցվածքին, համալրման խնդիրներին:
Նոյեմբերի 3-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգթոնը:
Հոկտեմբերի 31-ին ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Հայաստանում Բելիգիայի նորանշանակ դեսպան Ալեքս վան Մեուվենին (նստավայրը՝ Մոսկվա):
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է գիտահետազոտական ինստիտուտի ֆիզիոթերապիայի բաժանմունքի աշխատասենյակից գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում` պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Ավարտվել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության հրավերով Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի՝ Բեռլին կատարած եռօրյա աշխատանքային այցը:
«Փորձագիտական կենտրոնի գործունեությունը նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում է: Մենք ցանկանում ենք ամրապնդել կառույցի կարողություններն ու տեխնիկական հնարավորությունները՝ փորձաքննությունների որակն էլ ավելի բարձրացնելու նպատակով: Հայաստանում արդեն մի քանի տարի է՝ գործում է այլընտրանքային կառույց, որը պետության ինտենսիվ աջակցությամբ արդեն կայացել է: Այսինքն դաշտում առկա է մրցակցություն, և ձեր խնդիրն է ցույց տալ, որ կարող ուժ եք և ավելի որակյալ աշխատանք կատարելու հնարավորություն ունեք»,- ասել է նախարարը:
Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ համոզված է՝ միջխորհրդարանական հանձնաժողովի երևանյան նիստի արդյունքները կնպաստեն բարձր մակարդակի հայ-ռուսական ռազմավարական գործընկերության առավել ամրապնդմանը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է հանրապետության ոստիկանության ղեկավար կազմին ` ոստիկանապետ Կամո Աղաջանյանի գլխավորությամբ:
Քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար:
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը գրություն է ուղարկել Կրթության և գիտության նախարարին՝ առաջարկելով վերանայել Ֆիզկուլտուրայի հայկական պետական ինստիտուտ հաշմանդամություն ունեցող անձանց ընդունվելու և ուսանելու պահանջները:
ՀՀ առողջապահության նախարարությունը մեծ վրդովմունքով տեղեկացավ, որ Գյումրիում հերթական անգամ բռնություն է կիրառվել շտապօգնության աշխատակիցների նկատմամբ։
ՀՀ կառավարությունը այսօր որոշում է ընդունել Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոց կառուցելու մասին, չինական կողմին տրամադրելով համապատասխան տարածք
ՀՀ Կառավարությունն այսօր ը դեմ է արտահայտվել ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանի և Թևան Պողոսյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին, Զանգվածային լրատվության մասին, Հիմնադրամների մասին և մի շարք ՀՀ օրենքներում
Նիկոլայ Ռիժկովը վարչապետին է ներկայացրել հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովում քննարկված հարցերն ու նախատեսվող ծրագրերը: Պարոն Ռիժկովը բարձր է գնահատել Հայաստանի և Ռուսաստանի միջև գոյություն ունեցող բարեկամությունը:
«Այս քայլով ուսումնական գործընթացներում նոր մշակույթ է ձևավորում` հնարավորություն ընձեռելով ոչ միայն համակարգի աշխատակիցներին, այլև բիզնեսի ներկայացուցիչներին ձեռքբերել նաև միջազգային որակի կրթություն և այն հաջողությամբ կիրառել առօրյա աշխատանքում: Դասընթացում ներառված են ինչպես գործարար կառավարման խտացրած ծրագրեր, այնպես էլ հարկային, մաքսային վարչարարության նորույթներ, որոնք կօգնեն ընդլայնել մասնակիցների բիզնես գիտելիքներն ու հմտությունները և կնպաստեն բիզնեսի առավել արդյունավետ կառավարմանը»:
Պաշտոնական այցով Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնել է Հորդանան գետի ափին գտնվող Հիսուս Քրիստոսի մկրտության վայր:
ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստի կազմակերպման ընթացքում պատգամավորներ Վահան Բաբայանի և Տիգրան Ուրիխանյանի համար դահլիճում տեղեր հատկացված են եղել: Սեղաններին եղել են նշված պատգամավորների անվանական ցուցանակները: Պատգամավորներ Վահան Բաբայանը և Տիգրան Ուրիխանյանը, մոտենալով իրենց համար նախատեսված տեղերին և տեսնելով, որ հեռու են նախագահության սեղանից, արարողակարգի վարչության աշխատակիցներին խնդրել են իրենց նստելու համար նախատեսված տեղերը մոտեցնել նախագահության սեղանին:
Վանաձոր քաղաքի 16-ամյա բնակչուհին հոկտեմբերի 23-ին գրավոր հաղորդում էր ներկայացրել, թե իբր նույն թվականի հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, իր ընկերը Վանաձոր քաղաքի «Երկաթուղայինների» Այգում, դանակի սպառնալիքով և քնաբեր դեղամիջոց տալով բռնաբարել է իրեն: