ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել պետական, քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վլադիմիր Դարբինյանի մահվան կապակցությամբ:
Մայիսի 17-ին կանցկացվի տեղական հանրաքվե՝ պարզելու համար, թե բնակիչները կհամաձայնե՞ն արդյոք, որպեսզի շրջակա համայնքները միավորվեն՝ կենտրոն ունենալով նշված բնակավայրերը
«Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչները ընդգծել են Հայաստանում իրական և ոչ իմիտացիոն բարեփոխումների իրականացման հրամայականը, ընտրական բարեփոխումների, մասնավորապես 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցման անհրաժեշտությունը, ինչը հիմնարար նշանակություն ունի երկրում ժողովրդավարության կայացման համար:
Զանգվածային որոշ լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկատվությունն այն մասին, որ նախօրեին ձերբակալված որոշ անձինք Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մերձավոր շրջապատից են, ակնհայտ ապատեղեկատվություն է և բացարձակ չի համապատասխանում իրականությանը:
Այսօր՝ Հայաստանում Եվրամիության պատվիրակության գրասենյակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչներ Աղվան Վարդանյանն ու Լիլիթ Գալստյանը հանդիպեցին Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով նորանշանակ հանձնակատար Յոհաննես Հանին։
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն աշխատանքային շրջայցով ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում էր: Հիմնարկում նախարարը ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանի ուղեկցությամբ նախարարն ուսումնասիրել է շենքային պայմանները, լրակազմը, ինչպես նաև՝ դատապարտյալների պահման պայմանները:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում շարունակվում է 2015 թվականի մարտի 7-ի երեկոյան Գյումրիում տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ձերբակալվել է ևս երկու անձ։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի տասներկուերորդ նիստը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ալավերդի քաղաքում երկու անձի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Մարտի 18-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Երևան ժամանած Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանին:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Քննչական վարչությունում քննվող քրեական գործով 2015 թվականի մարտի 16-ին, կաշառք ստանալու կասկածանքով, ձերբակալվել է նախկինում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 6-րդ բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած, ներկայումս ՀՀ ֆինանսների նախարարության Արմավիրի հարկային տեսչության պետ Արամ Հրաչիկի Հովսեփյանը: Այս մասին տեղեկացնում է ԱԱԾ մամուլի կենտրոնը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանին:
Իրականում կրթությունն այն շնորհակալ ոլորտներից է, որտեղ ներդրումներն իրենց արդյունքները տալիս են ոչ միայն վերանորոգման և սարքավորումների տեսքով. ամենատպավորիչ արդյունքը մարդիկ են, ովքեր գալիս են այս ամենի շնորհիվ սովորելու: Մնացած ամեն ինչը նախապայման է:
Մարտի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Մարտին Սարոյանի լիազորությունները 2015 թվականի մարտի 16-ից դադարեցնելու վերաբերյալ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու մարտի 19-ին Բրյուսելում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին:
Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Վարչապետը ողջունել է կանադացի գործարարների այցը Հայաստան՝ նշելով, որ այն կնպաստի երկկողմ գործարար կապերի ամրապնդմանը և հայ-կանադական փոխգործակցության խորացմանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ բնապահպանության նախարարության՝ 2014 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ մշակույթի նախարարության՝ 2014 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ առաջիկա երկու շաբաթների շաբաթ եւ կիրակի օրերին՝ մարտի 21-22-ին եւ 28-29-ին, հերթապահություն է սահմանվել Երեւանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր այն պոլիկլինիկաներում, որոնք սպասարկում են մանուկներին։ Հերթապահությունն իրականացնելու են մանկաբույժները։
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ ընթացիկ տարում իրականացվել են կրթության որակի, արդյունավետության և մատչելիության բարձրացման ծրագրեր:
ՍԴՀԿ ներկայացուցիչներն ու Հանրային խորհրդի նախագահը քննարկեցին երկրի ներքին և արտաքին այժմեական խնդիրները, պայմանավորվեցին հանդիպումները դարձնել պարբերական:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, ո ՀՀ 2014 թ. պետական բյուջեի շրջանակում սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացվել է 362.0 մլրդ դրամ
Անկախ Ադրբեջանի անիրատեսական պահանջներից և շփման գծում իրականացվող պարբերական սադրանքներից՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Միջազգային հանրության մոտեցումը, հատկապես վերջին տարիներին, այն է, որ եվրոպական ու համամարդկային արժեքների վրա հիմնված` ժողովուրդների ազատ կամարտահայտությունն ու ինքնորոշման իրավունքը այլընտրանք չունեն: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից ևս այդ իրավունքի ազատ իրականացումն է, որ կարող է հանգեցնել այս հարցի համապարփակ լուծմանը: Այդ մոտեցումն է ընկած նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների առաջարկությունների հիմքում:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի անդամներին, ովքեր Հայաստան են ժամանել մարտի 16-18-ը Երևանում անցկացվող «Եվրանեսթ»-ի հերթական՝ չորրորդ լիագումար նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով:
Գյումրի քաղաքի բնակիչներ Ք.Վարդանյանի և Ս.Հակոբյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործերը միացվել են մեկ վարույթ, որի նախաքննությունը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ, շարունակվում է Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում։
Նոր հիվանդներ հայտնաբերելու նպատակով առողջապահության նախարարությունը մարտի 6-ից ընդլայնել է համաճարակաբանական և լաբորատոր հետազոտությունների շրջանակները, ինչի արդյունքում ևս 11–ի մոտ լաբորատոր հետազոտությամբ հաստատվել է բրուցելոզ հիվանդությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ լեռնահանքային, շինարարական կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնները խախտելու դեպքի առթիվ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։
2015 թվականի մարտի 16–ին տեղի ունեցավ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում հստակեցվեցին Հանձնաժողովի առաջիկա երկու ամիսների աշխատանքները: