«100 LIVES» նախագիծը 100.000 դոլար է փոխանցում Նեպալի երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերելու համար

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի «100 LIVES» (100 Կյանք) նախագիծը հայտարարում է Նեպալի ավերիչ երկրաշարժից տուժած երեխաներին օգնություն ցուցաբերելու մասին՝ այդ նպատակով 100 հազար ԱՄՆ դոլար փոխանցելով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին (UNICEF): IDeA -ն այսպիսով արձագանքում է ՄԱԿ-ի Մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի (UN OCHA) կողմից աշխարհին ուղղված աջակցության կոչին:

Նվիրատվությունն իրականացվում է «Հայերը՝ Նեպալին» խորագրով մարդասիրական ակցիայի շրջանակում,  որով կոչ է արվում հայկական կազմակերպություններին միանալ նախաձեռնությանը  եւ աջակցել  երկրաշարժից տուժած երեխաներին օգնելու UNICEF-ի ջանքերին:

IDeA հիմնադրամի եւ «100 LIVES»-ի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, մեկնաբանելով նախաձեռնությունը, նշել է. «Նեպալում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը զգալի վնաս է պատճառել հարուստ պատմություն ունեցող այդ երկրին: Մեր ցավակցությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր տուժել  են այդ ահավոր աղետից: 100 LIVES-ը նախաձեռնվել է որպես մարդասիրական նախագիծ, եւ մենք չենք կարող անտարբեր լինել,  երբ մարդիկ տառապում են: Հենց նման դեպքերում են դրսեւորվում մարդկային ոգու լավագույն  հատկությունները, եւ ես ողջ աշխարհի հայերին հորդորում եմ միանալ նախաձեռնությանն ու իրենց աջակցությունը ցուցաբերել տուժածներին»:

«Մեր ժողովուրդը  շատ լավ է ծանոթ նման աղետների պատճառած ցավին, եւ գիտի նաեւ գնահատել օգնության մեկնած ձեռքը: Մենք միշտ շնորհակալ ենք եղել բոլոր նրանց, ովքեր օգնեցին մեզ 1988թ. աղետալի երկրաշարժի ժամանակ: Ողջ աշխարհն է աջակցում Նեպալի ժողովրդին, եւ մենք նույնպես անմասն չենք կարող մնալ: Այդ իսկ պատճառով որոշեցինք գումարը փոխանցել UNICEF-ին, որն օգնում է երկրաշարժից տուժած երեխաներին»,- նշել է IDeA հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Գեւորգյանը:

Նեպալի երկրաշարժից տուժածներին աջակցելու համար հնարավոր է ուղիղ նվիրատվություն կատարել՝ այցելելով  ՄԱԿ-ի կողմից  հայտարարված՝ FLASH APPEAL ON NEPAL RESPONS-ի կայք.

կողմից հիմնադրված «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամն իրականացնում է երկրի սոցիալտնտեսական զարգացմանն ուղղված երկարաժամկետ ծրագրեր, որոնք կօգնեն գոյատեւումից անցում կատարել դեպի բարեկեցություն: Հիմնադրամի առանցքային ծրագրերից են UWC Դիլիջան քոլեջի, «Տաթեւի վերածնունդ», Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցու վերականգնման, Դիլիջանի զարգացման ծրագրերը։

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031