Հովիկ Աբրահամյանի գլխավորած ՀՀ պաշտոնական պատվիրակությունը մասնակցել է մայիսյան եռատոնին նվիրված հանդիսավոր երեկոյին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած ՀՀ պաշտոնական պատվիրակությունը մայիսի 7-ին ժամանել է Ստեփանակերտ:

Նույն օրը երեկոյան ՀՀ պաշտոնական պատվիրակությունը ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատում մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվան նվիրված հանդիսավոր երեկոյին:

Stepanakert8

Stepanakert7

Stepanakert3

Stepanakert1

Stepanakert2

Stepanakert5

Stepanakert10

Stepanakert9

Միջոցառմանը ներկա են եղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, Հայաստանի և Արցախի խորհրդարանների անդամներ, ՀՀ և ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, սփյուռքահայեր, հյուրեր արտերկրից:

Շնորհավորելով ներկաներին մայիսյան տոների կապակցությամբ, ելույթով հանդես է եկել ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: Այնուհետև տեղի է ունեցել տոնական համերգ:

Տեսանյութեր

Լրահոս