«Այն, ինչ ես տեսա այստեղ, տպավորիչ է և հուսադրող: Մաղթում եմ Բուենոս Այրեսի ՀԲԸՄ կենտրոնին նույն եռանդով և նվիրվածությամբ շարունակել իր ազգանվեր առաքելությունը՝ հանուն մեր ժողովրդի հարատևման և վերելքի»:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է «Մերիդիան» ոսկերչական ազատ տնտեսական գոտի՝ ոսկեգործության, ադամանդագործության և ժամագործության արտադրության կազմակերպման աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով:
Պաշտոնական այցով Արգենտինայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 7-ին հանդիպում է ունեցել Բուենոս Այրեսի քաղաքային կառավարության նախագահ (քաղաքապետ) Մաուրիսիո Մակրիի հետ:
Մենք հավերժ երախտապարտ ենք Արգենտինային Մեծ Եղեռնը վերապրածներին գրկաբաց ընդունելու, պատսպարելու և նոր կյանք սկսելու հնարավորություն ընձեռելու համար: Իրենց հպարտորեն արգենտինացի կոչելով հանդերձ, արգենտինահայերը հպարտ են իրենց հայկական արմատներով, ազգային հարուստ մշակույթով և ավանդույթներով:
Սեյրան Օհանյանը զրուցել է զինծառայողների հետ, ծանոթացել առկա խնդիրներին, խրախուսել է ծառայության ընթացքում առավել աչքի ընկած և կարգապահ զինծառայողներին:
Ս.թ հուլիսի 8-10-ը Մոսկվա քաղաքում անց է կացվում ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների Խորհրդակցության հերթական նիստը:
Հուլիսի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպեց Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
Այս մարդիկ համարձակ են, քանի որ ապրում են կրակի ներքո և այսօր ավելի քան երբևէ կարևոր է, որ մենք լինենք նրանց կողքին: Եվ Մովսեսում, և Վերին Կարմիրաղբյուրում պետք է իրականացնենք ծրագրեր, ժամկետների առումով կանցկացնենք խորհրդակցություն և ըստ ժամանակացույցի՝ ինչ որ խոստացվել է՝ կիրականացվի:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արմեն Հայրապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ։
Հուլիսի 6-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Բուենոս Այրեսում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ իր արգենտինացի գործընկերոջ՝ Հեկտոր Մարկոս Թիմերմանի հետ:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն Առողջապահության համարշախարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ժուժաննա Ջակոբի հրավերով ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով մեկնել է Կոպենհագեն:
«Վերջին տարիներին Հայաստանում իրավիճակը փոխվել է, սրտանոթային խնդիրներ ունեցող հիվանդներն այսօր հնարավորություն ունեն օգտվելու բժշկական այն ծառայություններից, որոնք հաջողությամբ գործում են արտերկրում»:
Պատվաստումներ ստանում են այն երեխաները, որոնք հակացուցումներ չունեն և մանկաբույժի կողմից ստացել են պատվաստման թույլտվություն:
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը Մոսկվայում հանդիպումներ կունենա Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի, Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
Անկախության ձեռքբերումից ի վեր կատարվել է հսկայական աշխատանք, մենք հասունացել ենք որպես հասարակություն, ամրացել որպես պետություն:
«Այսօր մեր գրականությունը, ինչպես և երկիրը, գտնվում է նոր իրավիճակում՝ իր խնդիրներով և մարտահրավերներով։ Ձեր առջև դրված խնդիրները և´ հին են, և´ նոր։ Հին, որովհետև գրականությունը մշտապես անդրադարձել է մարդուն, նրա ցավին ու հույսին, նոր, որովհետև համաշխարհայնացման պայմաններում մեր ինքնագիտակցության և ընկալումների մեջ տեղի են ունեցել տեղաշարժեր։ Ձեր խնդիրն է գեղարվեստորեն արտացոլել այդ նոր պայմաններն ու իրողությունը, սակայն շարունակել առաջնայինը համարել հայրենիքի ու նրա քաղաքացու շահերը», – ասել է Հայաստանի վարչապետը։
Հուլիսի 4-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ռումինիայի արտգործնախարարության պետքարտուղար Բոգդան Աուրեսկուին, ով Հայաստան է ժամանել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խոհրդակցություններին մասնակցելու նպատակով:
Արդարադատության առաջին դասի խորհրդական Ներսես Ասլանի Միսակյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի պետի պաշտոնից:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշել է Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած նվիրումի և անձնական խիզախության համար պարգևատրել՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝ զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ, Վարդգես Լենդրուշի Մարգարյանին, զորամասի ծառայության պետ, փոխգնդապետ Հայկազ Յուրիկի Ղազարյանին:
Ամառն իր հետ հաճելի պահերից, հանգստից, բնության գրկում լինելու հնարավորությունից, թարմ մրգերի և բանջարեղենի առատությունից բացի բերում է նաև խնդիրներ:
Վարչապետի հետ քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ համագործակցությամբ իրականացվելիք առաջիկա ծրագրերը
Հուլիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Աստանայում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:
Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 5-ին տարածաշրջանային այցով կմեկնի Հարավային Ամերիկա. Հանրապետության Նախագահը հուլիսի 6-8-ը պաշտոնական այց կկատարի Արգենտինայի Հանրապետություն, հուլիսի 8-10-ը պետական այցով կգտնվի Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում, իսկ հուլիսի 10-12-ը՝ պաշտոնական այցով Չիլիի Հանրապետությունում:
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին Անկախության օրվա առթիվ՝ մաղթելով խաղաղություն, բարօրություն և հաջողություններ ձեր բոլոր նախաձեռնություններում:
Մեր համոզմամբ, քաղաքաշինական նպատակներով հուշարձանի տեղափոխումը հակասում է Գրանադայի կոնվենցիային, քանի որ Կոնվենցիայով նախատեսված բացառիկ դեպքերը, որոնք «հրամայաբար պահանջում են» հուշարձանի տեղափոխում, վերաբերում են միայն «հուշարձանի նյութական պահպանությանը»:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Վահե Ջիլավյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
ՀՀ կառավարությունը որոշել է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի իրականացման նպատակով ՀՀ մարզպետարաններին լրացուցիչ գումար հատկացնել մարզահագուստ ձեռք բերելու նպատակով:
Կառավարության ղեկավարը կարևորել է այս փատաթուղթը, որը մշակվել է բոլոր նախարարությունների և գերատեսչությունների մասնակցությամբ:
«Մարդ ողջ կյանքի ընթացքում պետք է սովորի, պետք է գիտելիք ձեռք բերի, հակառակ պարագայում՝ այդ մարդը չի կարող գոհ լինել կյանքից, այդ մարդը չի կարող հաշտ լինել ինքն իր հետ, չի կարող շատ մեծ օգուտ տալ հասարակությանը»:
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Կարեն Գրիգորյանը նշանակվել է Իրաքի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բաղդադ):