Առաջինը լինելը միշտ դժվար է, որովհետև մենք ստիպված էինք ինքնուրույն մտածել՝ ինչպես ներմուծել մի բովանդակություն, ինչպես այդ բովանդակությունը հարմարեցնել գործող կրթական համակարգին, ինչպես ապահովել մանկավարժների գիտական համապատասխան մակարդակը, ինչպես գտնել ֆինանսավորում և այլն:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի15-ին ընդունել է «Ձեռք ձեռքի» հասարակական կազմակերպության վարչության նախագահ Բերջ Քիլաջյանին եւ նրան ուղեկցող անձանց:
Հանդիպման ընթացքում արծարծվել են հաջորդ տարի մարտին Հայաստանում «Եվրանեսթ»-ի նստաշրջանի անցկացմանը վերաբերող հարցեր: Քննարկումներ են եղել նաև ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության ու դրա դրդապատճառների, ԵՄ-ի հետ Հայաստանի հետագա համագործակցության հեռանկարների, ԼՂ հիմնահարցի, Իրանի և Վրաստանի հետ Հայաստանի հարաբերությունների շուրջ։
Անդրադառնալով ներպետական բարեփոխումներին՝ Արտակ Զաքարյանը նշել է, որ ներկայումս աշխատանքներ են տարվում սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու ուղղությամբ, ինչը հնարավորություն կստեղծի ունենալ ավելի ընդծված խորհրդարանական կառավարման համակարգ՝ ապահովելով առավել ինստիտուցիոնալ ժողովրդավարություն, ինչին համաձայնեց նաև Հեիդի Հաուտալան։
Աշխատանքային այցով Ժնեւում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովի շրջանակում հոկտեմբերի 14-ին հանդիպում է ունեցել Միջխորհրդարանական միությունում Լիբանանի Հանրապետության պատվիրակության հետ:
Հոկտեմբերի 15-ի դրությամբ հանրապետությունում մթերվել է 181.909 տոննա խաղող:
Պատվիրակությունը ժամանել է զինված ուժերի համալրվածության կազմակերպման և դրա առանձնահատկությունների, նախազորակոչային տարիքի քաղաքացիների հաշվառման, ինչպես նաև զորահավաքային պատրաստության ոլորտի հարցերի համատեղ քննարկման նպատակով:
Հոկտեմբերի 14-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ:
Արտակ Զաքարյանը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի` որպես հարցի կարգավորման միակ ձևաչափի դերը, ինչպես նաև ընդգծել միջազգային իրավունքի երեք հիմնարար սկզբունքների` տարածքային ամբողջականության, ինքնորոշման իրավունքի և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման կարևորությունը:
Համաշխարհային մաքսային կազմակերպության «Կոլումբոս» ծրագրի շրջանակներում 10-օրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ՀՄԿ փորձագիտական խումբը: Հոկտեմբերի 14-ից սկսվում են ծրագրի երրորդ` գնահատման փուլի աշխատանքները: Պատվիրակության նպատակն է արձանագրել և գնահատել վերջին հինգ տարիների ընթացքում ՀՀ մաքսային համակարգում իրականացված բարեփոխումների արդյունավետության մակարդակը:
Աշխատանքային այցով Ժնեւում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովի շրջանակում հոկտեմբերի 13-ին հանդիպում է ունեցել Ավստրալիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի նախագահ, Միջխորհրդարանական միությունում Ավստրալիայի պատվիրակության ղեկավար Բրոնվին Բիշոփի հետ:
Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նախաձեռնությամբ Պաշտպանի գրասենյակում անցկացվեց քննարկում՝ հղիներին տրամադրվող պետական նպաստի կրճատում նախատեսող օրինագծի վերաբերյալ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 14-ին հանդիպում է ունեցել Ռուսաստանի հայերի միության պատվիրակության հետ՝ կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանի գլխավորությամբ:
«Օստեոպորոզը հանրային առողջապահական խնդիր է, որը պետությունը պահում է իր ուշադրության կենտրոնում: Նման գիտաժողովները գիտելիքների, փորձի, տեղակատվության փոխանակման համար լավ հնարավորություն են»:
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված անկանոն կրակահերթի արդյունքում, ծնկի շրջանում վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Հովհաննես Անդրանիկի Թադևոսյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մալթայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պիեր Կլիվ Աժյուսը:
«Ես շատ շնորհակալ եմ Հայաստանին այս համաժողովը նման բարձր մակարդակով կազմակերպելու համար: Սակայն ցանկանում եմ առանձնահատուկ նշել հայերի հյուրընկալությունը: Մենք շատ շնորհակալ ենք այն ընդունելության համար, որ դուք մեզ ցույց եք տվել այս երկու օրերի ընթացքում»,- ասաց նա:
«Հայաստանը Համաշխարհային բանկի հուսալի գործընկերն է, և մենք ուրախ ենք շարունակելու համագործակցությունը երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ»:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն աշխատանքային այցով մեկնեց Մոսկվա: Նախարարը հրավեր էր ստացել ԱՀԿ ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի (FCTC WHO) ղեկավարությունից, ինչպես նաև ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայից։
2014 թվականի հոկտեմբերի 13-ին՝ ժամը 20:05-ին, ՀՀ ոստիկանության բուժվարչության Ավանի հոսպիտալից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ գլխի ձախ քունքային շրջանի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ, 1959 թվականի ծնված Լևոն Ավետիսյանը, ով գիտակցության չգալով՝ մահացել է։
Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի եւ կիպրական հիմնախնդիրներին՝ նկատելով, որ հիմնահարցերի շուրջ Հայաստանի եւ Կիպրոսի դիրքորոշումները միմյանց չեն հակասում: ԱԺ փոխնախագահն անթույլատրելի է համարել Թուրքիայի կողմից Կիպրոսի մի մասի օկուպացումն ու Հայաստանի շրջափակումը:
«Մակրոտնտեսական հարցերում ԱՄՀ-ն եղել և մնում է մեր կարևոր գործընկերը: Մակրոտնտեսական կայունությունը Հայաստանի անկախացումից ի վեր մեր կարևորագույն ձեռքբերումներից է, ինչին տարիների ընթացքում մեծապես նպաստել է ԱՄՀ-ն»:
Հոկտեմբերի 9-10-ը Թբիլիսիում գտնվող ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը հանդիպել է Վրաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևան Կիպիանիի հետ:
«Սիրիան բազմաթիվ հայերի ու ասորիների համար երկրորդ հայրենիք է: Ցավով պետք է նշեմ, որ այսօր Սիրիայի հայկական և ասորական համայնքներն այդ երկրի ժողովրդի հետ շարունակում են մարդկային և նյութական մեծ կորուստներ կրել»,- ընդգծեց Նորին Սրբություն Մորան Մոր Իգնատիուս Եփրեմ Երկրորդը։
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 00:10-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ ծոծրակի շրջանի սալջարդ-պատռած վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել անհայտ տղամարդու դիակ։ Քննությամբ պարզվել է, որ մահացածը ԻԻՀ քաղաքացի Էսֆամեդիար Քավիանն է։
Ուժեղացվել է հսկողությունը պետական սահմանի ինչպես օդային, այնպես էլ ցամաքային անցակետերում։ Տեղադրվել են ջերմացուցիչներ, որոնք հնարավորություն են ընձեռում հեռավորության վրա հայտնաբերելու ջերմող հիվանդներին։ Ձեռք են բերվել անհատական պաշտպանիչ արտահագուստների լրակազմ` անհրաժեշտության դեպքում կիրառելու համար։
«Արդարադատությունը գոյություն կունենա այնքան ժամանակ, քանի դեռ կատարվում և հարգվում են դատարանի որոշումները։ Դատական կատարողի մասնագիտությունը բավարարում է արդարադատության իրավաչափ անհրաժեշտության պահանջը։ Այս պահանջը բավարարելու նպատակով մեր մասնագիտությունը, ինչպես նաև արդարադատությունն առհասարակ, պետք է մշտապես ինքն իրեն մարտահրավերներ նետի։ Այդ մարտահրավերը միայն մեկ նպատակ է հետապնդում՝ հնարավորինս պատշաճ բավարարել արդյունավետ և որակյալ արդարադատություն ունենալու պահանջը, առանց որի քաղաքակրթությունը քաոսի մեջ կհայտնվի»։
Այսօր Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյի հրավերով Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Դեսպանի կեցավայրում աշխատանքային ճաշ է ունեցել վերջինիս հետ:
Շատ բան է փոխվել այն օրվանից, երբ ես ՄԳԻՄՕ էի ընդունվում։ Իսկ դա ավելի քան քառասուն տարի առաջ էր։ Չի փոխվել միանշանակ այն, որ մեր ԲՈՒՀ-ը եղել և մնում է աշխարհում միջազգայնագետների պատրաստման ամենահեղինակավոր, լավագույն ԲՈՒՀ-երից մեկը։ Սակայն մեր ինստիտուտը ոչ թե 40 տարեկան է, այլ մենք նշում ենք այսօր նրա 70-րդ տարեդարձը։