Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած ՀՀ օրենքները:
Հովիկ Աբրահամյանը հավաստիացրել է, որ Վրաստանի հայ համայնքի խնդիրները մշտապես գտնվում են Հայաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում, և ՀՀ կառավարությունը անցնող տարիներին բազմաթիվ ծրագրերով աջակցել է վիրահայ համայնքին մշակութային և գիտակրթական միջոցառումների կազմակերպման և հայրենիքի հետ կապերի ամրապնդման գործում:
Ազատամարտիկները, ժամանակին կամավոր մասնակցելով Արցախի պաշտպանությանը, հասարակության համար օրինակելի դրսևորում են հանդես բերել, և պետք չէ այսօր նրանց հասարակության մեջ օրինակելի պահելու դասեր տալ, փոխարենը ճիշտ կլիներ անել ամեն ինչ բացահայտելու նրանց վրա հարձակվող ստահակներին և նրանց տերերին:
Հատկանշական է, որ տուժողները ընդդիմանում են իշխանությունների այսօրվա քաղաքական կուրսին՝ լինելով կամ եռյակի ներկայացուցիչներ, կամ պաշտպանելով եռյակի քաղաքական ուղեգիծը:
Երեւանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության զորքերի պայմանագրային զինծառայող Մ.Խարախանյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ։
ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ դեկտեմբերի 11-ի երեկոյան կիրառված բռնության դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում Արաբկիրի քննչական բաժնում։
Դեկտեմբերի 12-ին և լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի շուրջ 204 խախտում, որի ընթացքում արձանագրվել է ավելի քան 2200 կրակոց:
Սուրեն Սարգսյանի դեպքի նույն օրը՝ ժամը 21-ի սահմաններում, իմ տեղակալը հանդիպել է նրան, երեկ՝ ժամը 23-ի սահմաններny`ում, իմ ներկայացուցիչներն այցելել են Արամ Մանուկյանի բնակության վայր:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հրամաններ է ստորագրել` ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի կազմը եւ գործունեության կարգը հաստատելու մասին։
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում Տավուշի մարզի չորս, Արարատի, Լոռու, Շիրակի և Արմավիրի մեկական համայնքներին ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի» կողմից տրամադրվեցին շտապօգնության ավտոմեքենաներ:
Բանակցություններից հետո վարչապետներ Հովիկ Աբրահամյանը և Իրակլի Ղարիբաշվիլին Վրաստանի կառավարության մամուլի կենտրոնում հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարությամբ:
Գործադիրը հաստատել է «Էքսպո Միլան-2015» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի պաշտոնական մասնակցության ծրագիրը և միջոցառումների ժամանակացույցը: Ցուցահանդեսը, որի խորագիրն է «Կերակրել մոլորակը, էներգիա կյանքի համար», կայանալու է Իտալիայի Միլան քաղաքում 2015թ. մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը:
Հայկական կողմը բարձրացրել է ՀՀ քաղաքացիների՝ 90 օրից ավելի Վրաստանի տարածքում գտնվելու հարցը, որի հետ կապված խնդիրներ են առաջացել:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկին՝ դիվանագիտական առաքելությունը մեր երկրում ավարտելու կապակցությամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Դեկտեմբերի 11-ին Հայաստանում Ալժիրի նորանշանակ դեսպան Սմաիլ Ալլաուան (նստավայրը` Մոսկվա) հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Վրաստան:
Դեկտեմբերի 11-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկին՝ առաքելության ավարտի կապակցությամբ:
ՀՀ կառավարությունն այսօր փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մի քանիսում, որոնք թելադրված են բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով ուղեգրման գործընթացը կանոնակարգելու և միօրինակեցնելու, ինչպես նաև գործընթացի նկատմամբ արդյունավետ վերահսկողական մեխանիզմներ սահմանելու անհրաժեշտությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիների կողմից, նախնական համաձայնությամբ, Երևանում մարդկանց թրաֆիքինգի ենթարկելու դեպքի առթիվ։
ՀՀ կառավարությունը այսօր հավանություն է տվել Արմեն Գևորգյանին ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամի պարտականություններից ազատելու և Վաչե Գաբրիելյանին ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ նշանակելու մասին ՀՀ նախագահի հրամանագրերի նախագծերին
ՍԴՀԿ Հայաստանի վարչության փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը, ելույթ ունենալով Ուսանողական միության անդամների առջև՝ ասաց, որ Ս.Դ. Հնչակյան կուսակցությունը մշտապես ուշադրություն է դարձնում երիտասարդների խնդիրներին, հիշեցրեց, որ ՍԴՀԿ 1887 թ-ին Ժնևում հիմնադրվել է հենց ուսանողների կողմից:
«Այս պահի դրությամբ, պարոն վարչապետ, գնաճը փոխարժեքին համահունչ է, բայց ուսումնասիրությունները շարունակվում են, և ավարտելուց հետո մենք վերջնական տվյալները կներկայացնենք»:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի Կրթության և մշակույթի գործակալության «Տեմպուս և երկկորղմ համագործակցության» ծրագրի ղեկավար Քլաուս Հաուպտին:
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով վաղը աշխատանքային այցով Երևան կայցելի Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը:
Վթարի հետևանքով 36-ամյա Արայիկ Ադամյանը տեղում մահացել է, իսկ 37-ամյա Գարիկ Մանուկյանը և «SIAT» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը (տվյալները ճշտվում են) ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն:
Երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-ղազախական երկկողմ հարաբերությունների օրակարգին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կառավարության ընդունելությունների տանը ներկա է գտնվել հասարակական-քաղաքական գործիչ, «Ազգային միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանի՝ «Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների ճակատագիրը նույնն է. հաղթել՝ սանձելով պատերազմը» գրքի շնորհանդեսին: Ժողովածուն ներառում է ընթացիկ տարվա հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Արտաշես Գեղամյանի հոդվածները, հարցազրույցներն ու ելույթները:
«Ժառանգություն» կուսակցությունն այս դեպքերի առնչությամբ իր զորակցությունն է հայտնում արդար պայքարի ելած բոլոր քաղաքացիներին, ազատամարտիկներին` կոչ անելով միասնական լինել ապօրինի իշխանությունների դեմ պայքարում եւ իրապես ազատ, անկախ ու իրավական Հայաստան կառուցելու գործում:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի Հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրավերով դեկտեմբերի 11-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
«Մենք թևակոխում ենք ծրագրի ավարտական փուլ, որի արդյունքում բիզնեսն ու ֆիզիկական անձինք կունենան բավարար պայմաններ՝ սահմանահատումն առավել սահուն իրականացնելու համար»,- նշել է նախարարը: