ՊԲ առաջապահ զորամասերի պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է:
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն` մի շարք դատավորներ տեղափոխվել են այլ դատարաններ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ:
Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Չիլիի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Բուենոս Այրես):
Հունվարի 11-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանն ընտրվեց կազմակերպության Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) և Ծրագրերի իրականացման գրասենյակի (ՄԱԾԻԳ) Գործադիր խորհրդի նախագահ` մեկ տարի ժամկետով:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խստագույնս դատապարտում է ադրբեջանական կողմի հերթական սադրիչ գործողությունը, որն անհետևանք չի մնալու:
Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Արամայիս Ոսկանյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Հունվարի 10-ին և լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 500 կրակոց:
Հունվարի 9-ին` ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Արամայիս Յուրիկի Ոսկանյանը:
Ձմեռային զորակոչի ընթացքը և իրականացվող աշխատանքները տեղում դիտարկելու, նորակոչիկներին խաղաղ, անվտանգ ու արժանապատիվ ծառայություն մաղթելու նպատակով հունվարի 9-ին Հանրապետական կենտրոնական հավաքակայան է այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար, հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովին:
Հունվարի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 4500 կրակոց:
Դեկտեմբերի 28-ին, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, պետական կառավարման համակարգում արդյունավետ գործունեության համար Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցված պատարագին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 6-ին երկրի բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի եւ մասնակցել Սուրբ Ծննդյան տոնի առթիվ մատուցված սուրբ պատարագին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մայրաքաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ֆրանսիական Realease ընկերության նախագահ Ռեմի Մաքինաջյանին: Զրուցակիցները քննարկել են քաղաքաշինական, այդ թվում բնակելի շենքերի կառուցման և սպասարկման ենթակառուցվածքների զարգացմանն առնչվող ներդրումային ծրագրեր:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ներկայացրել է հանրապետությունում համաճարակաբանական վիճակը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ նախ ներկայացվել են հանրապետությունում ճանապարհների անցանելիության հետ կապված իրավիճակը, շուկայում տարբեր ապրանքատեսակների գների վերաբերյալ կատարված ուսումնասիրությունների արդյունքները, կենսաթոշակների վճարման գործընթացը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ, մաղթել ստեղծագործական երկարակեցություն, հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ:
Ավանդույթի համաձայն՝ դեկտեմբերի 31-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն այցելել է ՊԲ առաջնային գծում տեղակայված մարտական հենակետեր:
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն Ամանորի շնորհավորական ուղերձ է հղել։
Սիրելի՛ հայրենակիցներ, մենք մուտք ենք գործում 2016 թվական՝ նոր հաջողություններ արձանագրելու հաստատակամությամբ: Նոր տարում խաղաղություն եմ մաղթում մեր ժողովրդին:
Հայաստանի Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ այսօր այցելել է հանրապետության հյուսիս-արևելյան հատվածի սահմանագիծը պահող պաշտպանական տեղամասերից մեկը:
Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Գիորգի Կվիրիկաշվիլուն՝ Վրաստանի վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:
Դեկտեմբերի 30-ին և լույս 31-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավել քան 1000 կրակոց:
ԼՂՀ Պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լ. Հ. Մնացականյանի շնորհավորական ուղերձը գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: