![](/banners/BeFunky-design.jpg)
ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդները այցելել են ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի զորամասերից մեկը
![](https://168.am/wp-content/uploads/2016/06/pn.jpg)
Հունիսի 10-ին ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդները ռազմական կցորդների ասոցիացիայի աշխատանքային պլանի համաձայն այցելել են ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի ենթակայության տակ գտնվող N զորամաս:
Ռազմադիվանագիտական ներկայացուցիչների պատվիրակությանն ընդունել է զորամասի հրամանատարը: Ճեպազրույցի ընթացքում ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդներին ներկայացվել են որոշ մանրամասներ զորամասի կառուցվածքի, խնդիրների և գործունեության վերաբերյալ:
Ճեպազրույցից հետո ռազմական կցորդները շրջել են զորամասի տարածքով, ծանոթացել զինծառայողների կենցաղային պայմաններին: