Բաժիններ՝

ՀՀ ՔԿ նախագահը և Ղազախստանի դեսպանը քննարկել են հարցերի լայն շրջանակ

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին։ Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։

ՀՀ ՔԿ նախագահը բարձր է գնահատել դեսպանատան կատարած աշխատանքը՝ երկու երկրների ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում և արձանագրել, մասնավորապես, իրավապահ մարմինների միջև ձևավորված համագործակցության ավանդույթները։ Կողմերը հավաստել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու ու առավել խորացնելու փոխգործակցությունը։

Հանդիպման ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի նախագահը և Ղազախստանի դեսպանն անդրադարձել են ՀՀ քննչական կոմիտեի և Ղազախստանի քննչական մարմինների միջև համագործակցությունն առավել սերտացնելու հեռանկարներին, ձեռք բերել պայմանավորվածություն` աշխատանքային կարգով քննարկումները շարունակելու վերաբերյալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս