Բաժիններ՝

Հակառակորդը կիրառել է հրաձիգներ, դիպուկահար հրացաններ և հաստոցավոր ավտոմատ նռնականետ

Դեկտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հրադադարի պահպանման ռեժիմը  խախտել է շուրջ 65 անգամ, որի ընթացքում  հայկական  դիրքերի ուղղությամբ արձակել է 1000-ից ավելի կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել առաջնագծի արևելյան /Ակնա/ հատվածում:

Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է նաև դիպուկահար հրացաններ /54 կրակոց/, իսկ հարավարևելյան /Մարտունի/ պաշտպանական ուղղությամբ` հաստոցավոր ավտոմատ նռնականետ /4 արկ/:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և վստահորեն շարունակել  իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031