
Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը ԼՂՀ ՊՆ-ում խորհրդակցություն են հրավիրել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 8-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանրապետության կենտրոնական շրջանում տեղակայված զորամասերից մեկում Նախագահները ներկա են գտնվել նոր զորանոցի բացման արարողությանը:
Նույն օրն Արցախի եւ Հայաստանի Նախագահները ԼՂՀ պաշտպանության նախարարությունում հրավիրել են խորհրդակցություն Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են բանակաշինությանը եւ սահմաններում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր: