Վահագն Խաչատուրյանն Իրակլի Կոբախիձեի հետ քննարկել է երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Վահագն Խաչատուրյանը հանդիպել է վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ:
«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև բարիդրացիական հարաբերությունների և ռազմավարական գործընկերության դրական դինամիկան, ընդգծել տարածաշրջանում խաղաղության և կայունության առանձնահատուկ կարևորությունը, ինչպես նաև մտքեր են փոխանակել երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարների վերաբերյալ»,-հաղորդում են վրացական լրատվամիջոցները:

