ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի Աջափնյակ վարչական շրջանի գրասենյակում որպես պատասխանատու նշանակված անձինք, հիշյալ կուսակցության համակիրների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ընտրողներին խոստացել, ինչպես նաև տվել են ընտրակաշառք:
ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվեց: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 131 միլիոն 358 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել է: Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր Դատախազությունից:
ԱՄՆ-ում հավանություն է տրվել ԹՐԻՓՓ-ի զարգացմանը: Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:
Այս պահին խուզարկություններ են անցկացվում 50-ից ավելի հասցեներում։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից։
Քրեական վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է:
Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Դատախազությունը տեղեկացրել էր, որ 2008 թվականի հոկտեմբերի 8-ից մինչև 2015 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան քաղաքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Կ.Գ.-ն, անտեսելով Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը (ֆիզիկական և իրավաբանական անձանց օտարման ոչ ենթակա հողեր), Աբովյանի համայնքապետարանի իրավասու անձանց օժանդակությամբ, աճուրդներով և ուղղակի վաճառքով տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց օտարել է 60-ից ավելի հողատարածք:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն, հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, լայնածավալ միջոցառումներ է իրականացնում ՀՀ պետական սահմանով կանխիկ դրամական միջոցների անօրինական տեղափոխման դեպքերի հայտնաբերման ուղղությամբ:
Ընդունելի համարված բոլոր նախագծերը, ըստ սահմանված կարգի, կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը, որից հետո կհաստատվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բերեց ներկաներին՝ ընդգծելով, որ նման այցելությունները պատեհ առիթ են փոխճանաչողության, հոգևոր հաղորդակցության և եղբայրական կապերի ամրապնդման համար։
Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, ձերբակալվել են անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ:
Լիբանանի Հանրապետության իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Գ.Ռ.-ին, ով մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ բնակարան ապօրինի մուտք գործելով խոշոր չափերով կողոպուտ կատարելու մեջ, հանձնել է ՀՀ իրավասու մարմիններին:
Հունիսի 1-ին տեղի է ունեցել «Աջակցություն Հայաստանում վիզաների ազատականացման երկխոսությանը՝ սահմանների կառավարման, փաստաթղթերի անվտանգության և իրավապահ մարմինների բարեփոխումների ոլորտներում» ծրագրի մեկնարկի արարողությունը։
Ընտրություններին ընդառաջ որոշ քաղաքական ուժեր շարունակում են տարածել կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր 2026 թվականի սեպտեմբերից Հայաստանում նախատեսվում է փակել 229 դպրոց։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Լատվիայի միջև երկկողմ գործընկերության շարունակական ամրապնդման հարցեր:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է:
Հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանի դին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Գլխավոր դատախազությունը 2026 թվականի մայիսի 20-ին տեղեկացրել էր «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացում հայտնաբերած մի շարք խախտումների մասին:
Հակակոռուպցիոն կոմիտեի և ՆԳՆ քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի տարածքային գրասենյակի ղեկավարը կուսակցության օգտին քվեարկելու պայմանով նույն համայնքի բնակչին խոստացել, ինչպես նաև տվել է ընտրակաշառք:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնիին ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առիթով:
Տավուշի մարզի դատախազության կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում կատարված ուսումնասիրություններով պարզվել է՝
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները դեռևս սույն թվականի մայիսի 19-ին այց էին իրականացրել ՀՀ ՆԳՆ ձերբակալվածներին պահելու վայր՝ Արտուր Օսիպյանին տեսակցելու և նրա իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախաձեռնած քրեական վարույթի շրջանակում կալանավորվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության մեկ ներկայացուցիչ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ Կրեմլը հայտնել էր, որ Պուտինն ու Փաշինյանը զրուցել են հեռախոսով, ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան կապակցությամբ, երկու երկրի ղեկավարները քննարկել են մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքները։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՆԳՆ քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աբովյան համայնքի տարածքային գրասենյակի պատասխանատուն, հիշյալ կուսակցության անդամների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ մի շարք ընտրողների խոստացել, ինչպես նաև տվել է ընտրակաշառք:
Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդումներ է հարուցել 4 բանակային կորպուսների նախկին հրամանատարների նկատմամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Գլխավոր Դատախազությունից:
Նախաքննության ընթացքում հսկող դատախազը Ր.Մ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչությունը): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ Հանրապետության օրվա առթիվ, ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ԶՈՒ գեներալներին «Գեներալական դաշույնով» պարգևատրելու հանդիսավոր արարողությունը։