ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վանաձորի անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցների կողմից պաշտոնեական անփութության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Հունիսի 15-ին Լյուքսեմբուրգում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ արտաքին գործերի դաշնային նախարար Յոհան Վադեֆուլի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են արտահանման ոլորտում առկա միտումներն ու առաջիկա քայլերը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ներկայացված հայցը Վարչական դատարանի կողմից բավարարվել է. անվավեր է ճանաչվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում գտնվող ճոպանուղու տարածքի՝ 225,1 հա մակերեսով, 36 միլիարդ 413 միլիոն 526 հազար դրամ արժեքով պետական սեփականություն հանդիսացող հողամասի նկատմամբ «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միության սեփականության իրավունքի պետական գրանցումը։
Ինչպես արդեն հայտնել ենք ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:
ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 14-ին հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։
շխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 15-ին մասնակցել է Փարիզում անցկացվող «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը։
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ՝ առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի (Global First Ladies Academy) չորրորդ ամենամյա միջոցառմանը մասնակցելու։
2026 թվականի հունիսի 13-ին Իսպանիայի Բիլբաո քաղաքում կայացած MEDEL-ի (Magistrats Européens pour la Démocratie et les Libertés) Վարչական խորհրդի նիստում Հայաստանի Հանրապետության դատավորների միությունը միաձայն ընդունվել է կազմակերպության անդամ։
Ընտրական գործընթացների օրինականության ապահովման նպատակով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը դիմել է ՀՀ արդարադատության նախարարին՝ առաջարկելով նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ։ Նախաձեռնության հիմքում 2026 թվականի Ազգային ժողովի ընտրություններին նախորդող շրջանում բացահայտված կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների ուսումնասիրությունն է, որի արդյունքում վեր են հանվել հանցավոր սխեմաների կիրառման մեխանիզմներն ու դրանց կատարմանը նպաստող հանգամանքները։
Հունիսի 15-ին ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հրավերով նախարար Միրզոյանը կմասնակցի ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում քննարկման։
Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի՝ Թագավորի ծննդյան օրվա կապակցությամբ։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու և համակիրներ հավաքագրելու պայմանով Լոռու մարզի Ախթալա համայնքում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք։
2026 թվականի հունվարի 21-ին Սիսիանի կայազորի զինվորական դատախազությունում և Կապանի կայազորի զինվորական դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող 2 անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:
Ակցիան միաժամանակ կկազմակերպվի Երևանում և մարզերում՝ հնարավորություն տալով Հայաստանի տարբեր համայնքների բնակիչներին միանալ մարդասիրական այս նախաձեռնությանը։
ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Նորին Սրբություն, Համայն Վրաստանի նորընտիր Կաթողիկոս-Պատրիարք Մցխեթա-Թբիլիսիի արքեպիսկոպոս, Բիճվինթայի և Ցխում-Աբխազիայի միտրոպոլիտ Շիո Երրորդը․ հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։
Ջրահոսքերի տևողությունն ու ծավալը պայմանավորված կլինեն Ապարանի ջրամբարից վերև գտնվող ջրհավաք ավազանի ձնհալքի և հնարավոր տեղումների ինտենսիվությամբ և ընթացքով։
Օտարերկրյա քաղաքացիները՝ սփյուռքահայ և օտարազգի դիմորդները, ՄԿՈՒ հաստատություններ ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացնեն ՀՀ ԿԳՄՍ նախարարություն։
Դատախազը 2026 թվականի հունիսի 12-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու և առևանգում կատարելու համար մեղադրվող Գ.Ս.-ի և հանցավոր կազմակերպությանը մասնակցելու և դրա կազմում առևանգում կատարելու համար մեղադրվող Ս.Գ.-ի ու Ս.Կ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է ռուս գործընկերներին և քաղաքացիներին ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ։
ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ՆԳՆ-ից ստացված առերևույթ հանցագործության մասին հաղորդումների համաձայն՝ Տ.Վ.-ն և Ա.Ղ.-ն տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, ֆեյսբուքյան իրենց օգտահաշիվներում իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր են կատարել: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից։
Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում՝ Եվրոպական հանձնաժողովի կենտրոնակայանում, hունիսի 10-11-ը մասնակցել է Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի գործադիր ակադեմիական խորհրդի նիստին։
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ:
Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 12-ին, կգտնվի մեկօրյա արձակուրդում։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Արյան դոնորի համաշխարհային օրը՝ հունիսի 14-ին Առողջապահության նախարարության «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում կանցկացվի «Մեկ կաթիլ մարդասիրություն» կարգախոսը կրող հանրային արշավ:
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ աճում են ՏՀՏ-ների օգտագործման սպառնալիքները դիվերսիոն և ահաբեկչական նպատակներով, այդ թվում՝ ահաբեկչության, դիվերսիոն գործողությունների և ծայրահեղական գործունեության քարոզչության ու ֆինանսավորման համար։
Առաջիկա ժամվա ընթացքում հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում, հնարավոր է` կարկուտ:
Հունիսի 11-ին՝ ժամը 19։26-ին, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտակայքում, կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել։
«Ռուսաստանի Դաշնությունը հերթական անգամ ցուցադրեց այն երկրների ինքնիշխանության նկատմամբ լիակատար անհարգալից վերաբերմունք, որոնց նկատմամբ ձգտում է գերիշխանություն հաստատել։ Հայաստանի ընտրողների վրա բացահայտ սպառնալիքների, տնտեսական վնաս հասցնող առևտրային սահմանափակումների և մանիպուլյատիվ բովանդակության միջոցով ազդելու և նրանց մոլորեցնելու նրա անթաքույց փորձերը մեծապես ձախողվել են»,- ասված է հայտարարության մեջ:
Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքի նախագիծ է ներկայացվել: Այս մասին տեղեկացնում է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը: