Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Հայկ Հարոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության առաջին վարչության պետ՝ ազատվելով ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնից:
ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը և նրա տեղակալ Արա Ֆիդանյանը կգործուղվեն Ղրղզստան։ Այս մասին համապատասխան որոշում է ստորագրել Նիկոլ Փաշինյանը։
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հրամանով՝ Լեւոն Մինասյանը նշանակվել է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս։
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ինդոնեզիայի Հանրապետության ժողովրդին ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ 2022-ի օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարվել է սուգ՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ: Որոշումը տեղադրված է e-gov.am կայքում:
ՀՀ ոստիկանությունը պարզել է վերջին օրերին Երևանում ու Գյումրիում մի շարք շենքերում պայթուցիկի առկայության մասին ահազանգեր հնչեցրած անձի ինքնությունը:
ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած է համարվում 4 մարդ (ժամը 15։55–ի դրությամբ)։
ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած է համարվում 6 մարդ՝
Արտակարգ իրավիճակների նախարարությունը թարմացրել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած պայթյունից կորած քաղաքացիների ցանկը։
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով Երևանի տարբեր բժշկական կենտրոններում բուժումը շարունակում է 12 տուժած: ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են բավարար:
Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ: Ցավակցական ուղերձը հրապարակվել է Կիպրոսի արտաքին գործերի նախարարության «Թվիթեր»-ի միկրոբլոգում:
Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցել է Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ: Ցավակցական ուղերձը հրապարակվել է Հունաստանի արտաքին գործերի նախարարության «Թվիթեր»-ի միկրոբլոգում:
ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյուքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝
Ինֆորմատիկայի միջազգային 34-րդ օլիմպիադային ՀՀ թիմի մասնակիցները նվաճել են 2 բրոնզե մեդալներ: Օգոստոսի 7-15-ն Ինդոնեզիայի Ջոկյակարտա քաղաքում հիբրիդային (առկա և առցանց) ձևաչափով տեղի է ունեցել Ինֆորմատիկայի միջազգային 34-րդ օլիմպիադան, որին մասնակցել են աշխարհի 90 երկրի 353 աշակերտներ: «Քվանտ» վարժարանից Արայի Խալաթյանը (12-րդ դասարան) և Համլետ Պետրոսյանը (11-րդ դասարան) արժանացել են բրոնզե մեդալների: Օլիմպիադայում իրենց ուժերն […]
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ: Վլադիմիր Պուտինի հեռագիրը տեղադրված է Կրեմլի պաշտոնական կայքէջում:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը զանգվածային լրատվության միջոցներին և քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում ահաբեկչական գործողությունների սպառնալիքների վերաբերյալ չճշտված տեղեկություններ և մեկնաբանություններ հրապարակելուց, օգտվել բացառապես պաշտոնական լրահոսից՝ հանրության շրջանում անհարկի խուճապային տրամադրության ստեղծումը բացառելու համար:
ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյուքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում պայթյունի հետևանքով անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝
Հիշեցնենք, որ այսօր ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ վիրավորների թիվն անցնում է 6 տասնյակից։ Կա 3 զոհ:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Մանվել Թադևոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Ստուգման արդյունքում ՏՄ մասնագետները հայտնաբերել են ՀՀ ԱԻ նախարարի կողմից 18.06.2015թ. հաստատված հրդեհային անվտանգության կանոնների պահանջների մեկ տասնյակից ավել տարբեր բնույթի խախտումներ:
Առողջապահության նախարարությունը լրացուցիչ նաև տեղեկացրել է, որ «Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով բժշկական կենտրոն է տեղափոխվել տասը անչափահաս։
Այս պահի դրությամբ տուժած միայն մեկ անչափահաս է ստացիոնար բուժում ստանում:
Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։
Ժամը 15:00 դրությամբ՝ Շենգավիթ բժշկական կենտրոն է տեղափոխվել 14 տուժած, որից 5-ը ստացել է առաջին բուժօգնություն և դուրս գրվել:
Ավելի վաղ, նախարարությունը հայտնել էր, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ։
Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ և քսան տուժած։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 13-ին այցելել է Մարտունու շրջանի Ճարտար քաղաք և ծանոթացել ռուսաստանաբնակ բարերար Վլադիմիր Ավագյանի միջոցներով կառուցված բազմաֆունկցիոնալ մարզական համալիրի պայմաններին, որի հանդիսավոր բացումը տեղի կունենա սեպտեմբերին:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, ըստ որի իբր ՊԲ ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, հերթական ապատեղեկատվությունն է և չի համապատասխանում իրականությանը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը: