Նիկոլ Փաշինյանը կարևորել է Ոստիկանության բարեփոխումների հետևողական և արդյունավետ իրականացումը

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ոստիկանության բարեփոխումների հետագա ծրագրերը:

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ ներկայացվել են Քրեական ոստիկանության, Համայնքային ոստիկանության և Ոստիկանության գվարդիայի ձևավորման նախագծերը: Անդրադարձ է կատարվել վերոնշյալ մարմինների գործունեության հիմնական ուղղություններին, կառավարման սխեմային, կառուցվածքներին: Քննարկվել են նաև Ներքին գործերի նախարարության ներքո գործող ՊՈԱԿ-ների գործունեությանը վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Ոստիկանության բարեփոխումների հետևողական և արդյունավետ իրականացումը ու հանձնարարել գործընթացը շարունակել նաև միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ:

Փաշինյանին է ներկայացվել նաև Պարեկային ոստիկանության կողմից մարզերում շահագործվելիք տրանսպորտային միջոցի նոր տարբերակը:

Տեսանյութեր

Լրահոս