Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնի աշխատակիցների կողմից բացահայտվել է Բավրա պետական սահմանի անցման կետով՝ չհայտարարագրման եղանակով, թանկարժեք բջջային հեռախոսների ապօրինի տեղափոխման դեպք։
Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 և Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի մարտի 16-ի թիվ 405-Ն որոշումների համաձայն՝ կառուցապատվող հողամասին հարող և շինհրապարակի սահմաններում ներառված հողամասը կառուցապատողին տրամադրվում է վարձակալության:
Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը բազմակողմ հարաբերությունների ամրապնդումն ու խորացումն է Հնդկաստանի հետ, որն աշխարհի խոշորագույն և ամենադինամիկ զարգացող ժողովրդավար պետություններից մեկն է:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցությանը վերաբերող այլ հարցեր:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքում գործող «ԱՐԱՔՍԻ ԱՎԱԶԱՆ» ՍՊԸ-ում կատարված ստուգման արդյունքում պարզվել է, որ տնտեսվարողին պատկանող ավազի լվացման կետում և քարի վերամշակման արտադրամասում ապօրինի ջրառ է իրականացվում տարածքում առկա գործող ստորերկրյա ապօրինի խորքային 2 հորից՝ առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության։
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական Խորհրդի վարչապետ Լի Ցյանին՝ Չինաստանի 7-րդ վարչապետ Լի Քեցյանի մահվան կապակցությամբ:
Նիկոլ Փաշինյանը Վրաստանի եւ Ադրբեջանի վարչապետներ Իրակլի Ղարիբաշվիլիի և Ալի Ասադովի հետ մասնակցել է հոկտեմբերի 26-ին Թբիլիսիում կայացած «Մետաքսի ճանապարհ» համաժողովի շրջանակներում Վրաստանի վարչապետի անունից տրվող պաշտոնական ճաշին:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է զանգվածային անկարգություններ կատարելու կասկածանքով ձերբակալված անձի կողմից թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու, տեղափոխելու մասով նախաքննությունը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հոկտեմբերի 26-ին Թբիլիսում մասնակցել են Մետաքսի ճանապարհի համաժողովին։
1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանը եղբոր, քեռու և մի քանի այլ անձանց հետ իզինված հարձակում են իրականացրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում։
Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված որոշումների հիման վրա առգրավվել են բազմաթիվ պաշտոնատար անձանց անձնական գործեր, ինչպես նաև դեպքի վերաբերյալ հետաքրքրություն ներկայացնող քրեական վարույթներ, որոնք գտնվում են ուսումնասիրության փուլում:
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի առանձնազրույցը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն ժամանել է ՀՀ ԱԳՆ: Տեղի է ունենում Հայաստանի և Հունգարիայի արտաքին գործերի նախարարների առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված […]
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարարության Մարտունու ռազմական ոստիկանության տարածքային բաժանմունքի պետ Է. Ա.-ն կաշառք տվողի մատնանշած անձի օգտին ապօրինի գործողություն կատարելու համար ստացել է խոշոր չափերով՝ 570.000 ՀՀ դրամ կաշառք:
Թբիլիսիում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը:
2023 թվականի հոկտեմբերի 25-ին որոշում է կայացվել մեղադրյալ Վ.Ս.-ի նկատմամբ իրականացնել հեռակա վարույթ: Նույն օրը հեռակա վարույթով մեղադրանքը ներկայացվել է Վ.Ս.-ի պաշտպանին:
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են Երևան քաղաքի Արամի փողոցի 32 հասցեում գտնվող շենքի՝ նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի՝ 6198 քմ մակերեսով հողամասի մասնավորեցման վերաբերյալ փաստաթղթերը:
Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 388.71 դրամ
Միրզոյանը երախտագիտություն հայտնեց Կանադայի կառավարությանը ԼՂ-ից բռնի տեղահանվածների առաջնային կարիքների հասցեագրման նպատակով ԿԽՄԿ-ի միջոցով հումանիտար աջակցություն տրամադրելու համար։
Հայաստանը ողջունում է Եվրոպական Միության քաղաքացիական դիտորդական առաքելությանը միանալու Կանադայի նախաձեռնությունը։
ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ Հայաստանի և Կանադայի միջև կապերի խորացման գործում իր դերն ունի նաև Կանադայի հայ համայնքը։
Մամուլում տարածված և շահարկված այն տեղեկություններին ի պատասխան, թե Բարձրագույն դատական խորհրդի կողմից շրջանառվել է նախագիծ «տղամարդ դատավորների սափրված լինելու մասին» պարզաբանենք հետևյալը:
Հայաստանի նախագահի և Եվրախորհրդարանի անդամների հետ խորությամբ քննարկել ենք Հարավային Կովկասում, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, ինչպես նաև անդրադարձել ենք Հայաստանի և ԵՄ-ի միջև գործընկերության հետագա խորացման
Հայաստանի քննչական կոմիտեն հայտնում է, որ ավարտվել է Պեմզաշենում առանձին դաժանությամբ մեր և երկու անչափահաս երեխաների սպանության վարույթի նախաքննությունը։ ՀՀ քննչական կոմիտեն այս մասին հաղորդագրություն է տարածել։ «Ավարտվել է Շիրակի մարզի Պեմզաշեն բնակավայրի բնակչուհու և վերջինիս երկու երեխաների սպանության, 12 տարին չլրացած աղջիկ երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, ավազակություն կատարելու, քրեակատարողական հիմնարկում պահվող անձի […]
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Հանրապետության օրվա առթիվ:
Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակության կազմում են նաեւ պատգամավորներ Ծովինար Վարդանյանը եւ Արսեն Թորոսյանը:
Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Կանադայի պատվիրակության անդամ Սալմա Աթաուլլահջանին:
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ ԱԳՆ։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն մանրամասներ է ներկայացրել հիփոթեքային վարկերի տոկոսների մարման համար եկամտահարկի վերադարձի ծրագրի վերաբերյալ։
Համաձայն ստացված հրահանգների՝ hանցավոր կազմակերպության մասնակիցներ՝ Վ.Ղ.-ն, Գ.Ս.-ն, Ի.Հ.-ն, Վ.Ա.-ն և Ա.Գ.-ն ստանձնել են կազմակերպության ղեկավարի տված հրահանգներն ու ցուցումներն իրականացնելու պարտավորությունը։