Երևանում մեկնարկել է Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների առանձնազրույցը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսի առանձնազրույցը։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
«Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը ժամանել է ՀՀ ԱԳՆ: Մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույցը»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Բադալյանը:
Հունաստանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել հունվարի 9-ին։