ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ու ԱՄԷ ԱԳՆ պետնախարարը հանդիպման ընթացքում ընդգծել են համագործակցության ընդլայնման կարևորությունը

ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային ֆորումի շրջանակում նոյեմբերի 26-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության պետնախարար Նուրա բին Մուհամմեդ Ալ Կաաբիի հետ։

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Վահան Կոստանյանը գոհունակությամբ արձանագրել է երկու երկրների միջև ձևավորված գործընկերային հարաբերությունների առկայությունը՝ կարևորելով տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացման համար առկա ներուժի կիրարկումը։

Երկուստեք ընդգծվել է բազմակողմ հարթակներում համագործակցության ընդլայնման կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել երիտասարդության, կրթության, առողջապահության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930