Բաժիններ՝

Պարգևատրվեցին Հայաստանի ուսանողական մարզական 15-րդ խաղերի հաղթողները

Դեկտեմբերի 20-ին տեղի ունեցավ Հայաստանի 15-րդ ուսանողական մարզական խաղերում լավագույնը ճանաչված ուսանող-մարզիկների, Լեհաստանի Կոտովիցե քաղաքում կայացած շախմատի աշխարհի համալսարանական առաջնությունում 3-րդ տեղը գրաված Հայաստանի շախմատի ուսանողական հավաքականի անդամների և աշխարհի համալսարանական առաջնությունում արծաթե մեդալ նվաճած գրոստմայստեր Կարեն Գիրգորյանի պարգևատրման արարողությունը։

Նշենք, որ Հայաստանի 15-րդ ուսանողական մարզական խաղերին մասնակցում էին ՀՀ պետական և ոչ պետական 21 բուհերի ավելի քան 3000 ուսանողներ։ 9 մարզաձևից անցկացվել է 12 առաջնություն։ Խաղերը կազմակերպվել են Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի, ՀՀ ԿԳՆ և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համագործակցության արդյունքում։

ՀՀ կրթության և գիտության նախարար, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Արմեն Աշոտյանը նշեց, որ հոբելյանական ուսանողական խաղերը կարևոր էին` հասկանալու համար, թե մարզական աշխարհում ուսանողական սպորտի զարգացման առումով ինչ հեռանկար է բացվում։ Նա ընդգծեց, որ մենք դեռ շատ բան ունենք անելու, որպեսզի սպորտը և ֆիզիկական ակտիվությունը դառնան մեր երիտասարդության կենցաղի կարևոր բաղկացուցիչը։ Նախարարը հույս հայտնեց, որ միջոցառմանը ներկա ուսանող-մարզիկների օրինակը ոգևորիչ կլինի նրանց համակուրսեցիների համար։ Արմեն Աշոտյանը շեշտեց, որ ուսանողական մարզական ֆեդերացիան ուսանող-մարզիկների համար նոր հեռանկարներ է ցանկանում բացել 2015-ին։ ԿԳ նախարարը նաև տեղեկացրեց, որ Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան, դառնալով Եվրոպական ուսանողական մարզական ասոցիացիայի լիարժեք անդամ, 2015թ. աշնանը Հայաստանում կանցկացնի Եվրոպայի շախմատի համալսարանական անդրանիկ առաջնությունը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ հիմնադրամն ուսանողության համար տարաբնույթ միջոցառումներ է կազմակերպում, որոից մեջ առանձնահատուկ տեղ ունեն առողջ ապրելակերպին ուղղված ծրագրերը։ Կարեն Ավագյանն ընդգծեց, որ ուսանողության մեջ սպորտն ակտիվանում է, ուսանողները սիրում են սպորտով զբաղվել, և եթե առաջներում մի քանի մարզաձևում էինք կարողանում հաջողություններ արձանագրել, ապա այսօր շոշափելի ձեռքբերումներ ենք գրանցում բազմաթիվ մարզաձևերում։

Նշենք, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը այս օրերին կազմակերպել է Հայաստանի 15-րդ ուսանողական մարզական խաղերի հաղթողներների ծաղկաձորյան հանգիստը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031