ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «The Washington Post»-ին, որում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային և պատերազմական գործողություններին: ՀՀ վարչապետը խոսել է նաև Թուրքիայի ներգրավվածությւան մասին: Դեյվիդ Իգնեշիուսի հոդվածը ներկայացնում ենք ստորև:
Բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանները «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքի շրջանակներում հատկացրել են 250 մլն դրամ՝ հայոց բանակին աջակցելու նպատակով: Բացի այդ, Վարդանյան եղբայրները 50 մլն դրամի սիգարետ են տրամադրել զինծառայողների և 67 բեռնատար մեքենա՝ Պաշտպանության բանակի կարիքների համար:
Ադրբեջանի ռազմաօդային ուժերը խառը մարտակարգով ռմբաավիացիոն հարվածներ են հասցնում Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ, օգտագործվում են նաև թուրքական արտադրության ԱԹՍ-ներ։ Օդում են նաև Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչները։
Հայաստանը չի քննարկում ղարաբաղյան հակամարտության գոտի միջազգային խաղապահներ մտցնելու հնարավորությունը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ամբողջ գիշերվա ընթացքում ճակատային գծի բոլոր ուղղություններով շարունակվել են մարտական գործողությունները: Առավել ինտենսիվ մարտեր են ընթացել հյուսիսային և հյուսիս-արևելյան հատվածներում:
Արցախի նախագահի խոսնակի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
։ Հարվածում են հրետանին, ՕՀՄ-ները։
Հայաստանը դիտարկում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հնարավորությունը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չի քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ Ռուսաստանի հնարավոր ներգրավման հարցը:
Թիկունքից՝ սահմանին. առաջին անհրաժեշտության պարագաներ՝ փաթեթավորված հոգատարությամբ, ջերմությամբ ու հաղթանակի վստահությամբ: Երևանի և մարզերի բնակիչների կողմից՝ Արցախ ուղարկելու համար տարբեր պարունակություն ունեցող արկղեր են պատրաստվել:
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի խորհրդարանի մի քանի կին պատգամավորների: Իր խոսքում Աննա Հակոբյանը նշել է, որ ստեղծված պատերազմական իրավիճակը շատ դժվար է, սակայն երկու կարծիք լինել չի կարող. անհրաժեշտ է լինել ամուր ու պինդ:
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը գրել է․ «Երևում է՝ արցախցիների իրավունքների պաշտպանության նպատակով «միջանկյալ միջոց» կիրառելու կամքն ու կարողությունն ունի միայն հայկական զինված ուժերը…
«Հանգիստ եղեք, մենք էստեղ ենք․․․ Հաղթելու ենք»․ հերոսները
Սեպտեմբերի 30-ին ժամը 04:30-ի սահմաններում Ստեփանակերտի օդային տարածքում խոցվել են հակառակորդի ԱԹՍ-ներ։ Օդային սահմանը խախտել են Harop տեսակի 3 ԱԹՍ, որոնցից 2-ը հայկական ուժերի ՀՕՊ ստորաբաժանումները ոչնչացրել են։
Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի դուստրը՝ Սեդա Ազնավուրը, իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մարտական մկրտություն ստացավ։ Շատերն են հիանում նրա պահվածքով, սակայն առավել ողջունելի է այն, որ նա, ինչպեսեւ խոստացել էր, երկիրը չբաժանեց նախկինների ու ներկաների։ Հակառակը՝ գիտակցում է միասնականության կարեւորությունը, հպարտանում դրանով։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս պատերազմն իր անունն ունի՝ Թուրքիան՝ ընդդեմ ազատ աշխարհի: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց իսրայելցի քաղաքական գործիչ Ավիգդոր էսկինը: Ինչպես հայտնի է, Արցախում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման առաջին օրերից միջազգային հանրությունն ակտիվորեն արձագանքում է դեպքերին, դատապարտում Ադրբեջանի գործողությունները:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բացառիկ ու աննախադեպ է այս պատերազմի ոչ միայն թափն ու ծավալը, այլ նաև ռազմագիտական բաղադրիչները: Փաստացի մենք վարում ենք 5-րդ սերնդի պատերազմներին բնորոշ գործողություններ: Կան ընդգծված առանձնահատկություններ, վերլուծությունը մեր հաղթանակից հետո: Միայն մի բան ասեմ. հրետանին և ՕՀՄ-ները գնալով ավելի են խաչասերվում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն եւ մասնակի զորահավաք։ Սակայն քչերը գիտեն, որ զորահավաքից խուսափելը քրեորեն պատժելի արարք է։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Անհրաժեշտ է անհապաղ վերականգնել հրադադարը եւ վերադառնալ բանակցային գործընթացին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն քաղաքական-դիվանագիտական մեթոդներով»,-նախօրեին այդպիսի հայտարարություն է տարածել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը: Այս օրերին կրկին ակտուալ է դարձել իրավիճակին ՀԱՊԿ-ի միջամտության հարցը:
Արցախյան ռազմաճակատի ամբողջ երկարությամբ այս պահի դրությամբ հրետանային փոխհրաձգություն է։
Կոնգրեսի անդամների մի լայն զանգված՝ ինչպես Սենատից, այնպես էլ Ներկայացուցիչերի պալատից, հայտարարություններ են տարածել, որոնցով դատապարտում են Ադրբեջանին և Թուրքիային՝ ազատ և անկախ Արցախի Հանրապետության դեմ ռազմական հարձակման համար, հարձակում, որն ընդլայնվեց նաև դեպի Հայաստան:
Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունն ստանում է ահազանգեր առ այն, որ տարբեր անհատներ և կազմակերպություններ Արցախին օգնելու նպատակով դրամահավաքներ են կազմակերպում։
Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը ծայրաստիճան վտանգավոր է որակել Լեռնային Ղարաբաղում իրավիճակը:
Ի պատասխան շրջանառվող ապատեղեկատվության՝ Ստեփանակերտի քաղաքապետարանը պաշտոնապես հայտարարում է, որ Ստեփանակերտի քաղաքային իշխանությունների կողմից բնակչության տարհանման վերաբերյալ որոշում չի կայացվել:
Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը՝ ՈւՂԻՂ:
Հայտնի է, որ օրեր առաջ Հայաստանի Հանրապետությունը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով: Միջանկյալ միջոց կիրառելու հայցի մեջ հայկական կողմը 3 պահանջ է դրել:
Ահ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի ճեպազրույցը՝ Ուղիղ:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է”