Հուլիսի 25-ին Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից դեպի հարավ ընկած հատվածում:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 25-ին Համահայկական 7-րդ ամառային խաղերի կազմակերպման կառավարական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախում կայանալիք խաղերի անցկացմանը:
Հուլիսի 25-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից դեպի հարավ ընկած հատվածում:
«Ես դեռ միայն դատարկ կարգախոսներ եմ լսում, Փաշինյանն «Ազատություն» ռադիոկայանին էր ասել, որ պետք է հաշվի առնել Ադրբեջանի շահերը ևս։ Հիշեցնեմ, որ Ադրբեջանը խոսում է իր տարածքային ամբողջականության մասին։ Իսկ ինչպե՞ս եք դուք հաշվի առնելու այդ շահը, շրջաննե՞ր եք հանձնելու»։
ԱՀ նախագահի հետ հանդիպմանը քննարկել ենք Հայ Հեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Արցախի կառույցի նոր կենտրոնական կոմիտեին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև ներկայացրել առաջիկա տարիների մեր անելիքներն ու որոշումները:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 24-ին այցելել է Մարտակերտի շրջան եւ Թալիշ գյուղում հրավիրել խորհրդակցություն բնակավայրում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող խնդիրների շուրջ:
«Մեզ մոտ չպետք է լինեն ո՛չ յուրայիններ ու թշվառներ, ո՛չ էլ մարդիկ, որոնց ամեն ինչ կարելի է, կամ՝ հակառակը։ Սա առողջ և պարզ տրամաբանություն է, Արցախն այդպիսի երկիր է և նման երկիր պետք է լինի միշտ»,- ասաց Դավիթ Բաբայանը։
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն hուլիսի 25-ին, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից դեպի հարավ ընկած հատվածում:
Հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. Վոլոդյա Համլետի Գալոյանը:
Արցախի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Ավստրալիայի Ռայդ քաղաքի քաղաքային խորհրդի կողմից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու մասին բանաձևի միաձայն ընդունումը, որն իրավական հիմք է ապահովում երկու քաղաքների միջև մշակույթի, կրթության, տնտեսության և այլ ոլորտներում համագործակցության հաստատման և գործնական ծրագրերի իրականացման համար:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 23-ին հանդիպում է ունեցել ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամների հետ` կառույցի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի գլխավորությամբ:
Հուլիսի 23-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ անց է կացվել ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ` նվիրված 2019 թվականի բանակային ուսումնական տարվա 1-ին կիսամյակի արդյունքների ամփոփմանը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 22-ին ընդունել է Ռուսաստանի պարի միության նախագահ, պարի համաշխարհային խորհրդի փոխնախագահ Ստանիսլավ Պոպովին:
Ազգային ժողովը հուլիսի 22-ին, ԱՀ Սահմանադրության 114-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածների համաձայն, գումարել է ԱԺ արտահերթ նստաշրջան: Արտահերթ նստաշրջանը գումարվել է ԱՀ նախագահի նախաձեռնությամբ, իր իսկ սահմանած օրակարգով:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 22-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Նարեկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, տարածքային քննչական վարչության պետ։
«Եվրոպական միության դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում չի փոխվել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Պյոտր Սվիտալսկին՝ մեկնաբանելով վերջերս Ադրբեջանում ԵՄ բարձրաստիճան պաշտոնյա Դոնալդ Տուսկի արած հայտարարությունը, թե ԵՄ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 21-ին Ստեփանակերտում ներկա է գտնվել միջազգային սպորտային պարերի մրցույթ-փառատոնի եզրափակչին եւ մրցանակներ հանձնել հաղթողներին:
«Վիեննայի պայմանավորվածությունները, կարծում եմ, ավելի զսպող են, և խնդիրը ռազմական ուղով լուծելու պատրաստակամություն ունեցող կողմերը, բնականաբար, նման միջոցառումների չեն համաձայնի»,- ասաց նա։
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի ընթացքում Արցախի տարածք են ներմուծվել 67.5 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, որը 8.4 մլրդ դրամով կամ 14.2 %-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը:
Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում հուլիսի 14-20-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 95 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 900 կրակոց:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 19-ին Շուշիում ներկա է գտնվել Քանդակների պուրակի և պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցի «Արցախի երկինքը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացմանը:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակությանը` կառույցի ղեկավար Գարեգին Բաղրամյանի գլխավորությամբ:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 18-ին Տիգրանակերտում անց է կացրել ընդլայնված խորհրդակցություն՝ գյուղատնտեսության զարգացմանը եւ ոլորտում առկա խնդիրների լուծմանը վերաբերող հարցերի շուրջ:
Վիտալի Բալասանյանի գրասենյակն անդրադարձել է վերջին շաբաթներին խնդրո առարկա հանդիսացող Արցախի Սահմանադրության մեջ հանրահայտ հոդվածում հանրաքվեի միջոցով փոփոխություն մտցնելու հարցի շուրջ քննարկումներին, ինչը ներկայացնում ենք ստորև:
«Ճիշտ է, դեռևս կա այն իրավիճակը, որն առկա էր Արցախում մայիսի 9-ից հետո, սակայն Արցախի իշխանություններն այդ առումով բավականին հստակ կարողանում են բալանսը պահպանել և չտրվել այն սադրանքներին, որոնք լինում են ՀՀ իշխանությունների կողմից։ Սադրանքներին չեն տրվում այն պարզ պատճառով, քանի որ դա կարող է ավելի լուրջ բաների տեղիք տալ Հայաստանի կողմից և մտնել ավելի վտանգավոր փուլ»:
ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը հուլիսի 15-ին աշխատանքային այցով մեկնել է հանրապետության հյուսիսային հատվածում տեղակայված մի շարք զորամասեր և առաջնագիծ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 17-ին ստորագրել է մի շարք օրենքներ:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հուլիսի 17-ին հանդիպել է աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:
Առնվազն ազնիվ չէ իրական ցանկություններն ու նպատակները քողարկել այնպիսի մի զգայուն գաղափարի տակ, ինչպիսին Արցախի և մայր Հայաստանի միավորումն է:
Հուլիսի 17-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: