«Դիրքերը պահել ենք: Ճակատներից մեկում թշնամին հսկայական ու հատկապես կենդանի ուժի ծանրագույն կորուստներ է կրել, սա իմացեք, և նույն այդ ճակատում վերջինս որևէ առաջխաղացում չունի»

Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դիրքերը պահել ենք: Ճակատներից մեկում թշնամին ՀՍԿԱՅԱԿԱՆ ու հատկապես ԿԵՆԴԱՆԻ ՈՒԺԻ ծանրագույն կորուստներ է կրել, սա իմացեք, և նույն այդ ճակատում վերջինս որևէ առաջխաղացում չունի:
Ճակատներից մյուսում կրկին դիմանում ենք և թշնամին ոչ մի էական հաջողություն չունի, սա էլ իմացեք: Բոլոր ուղղություններով մերոնք կազմակերպչական լուրջ քայլեր են անում և դա իր արդյունքներն արդեն տալիս է:

Այլ ճակատներում առանց էական փոփոխության:

Այսքանը կարող էի ասել, ԱՌԱՆՑ ՈՐԵՎԷ ԿՈՆԿՐԵՏՈՒԹՅԱՆ, ըստ իմ որդեգրած կանոնի:

Ինչքան էլ կարող է տարօրինակ թվալ, բայց… լավատես եմ: Ծանր է, ԲԱՅՑ այս պահին ՀԵՆՑ Հայոց բանակն է իր խնդիրը կատարում, իսկ թշնամու բանակը ՎԻԺԵՑՆՈՒՄ է իր առջև դրված խնդիրների կատարումը: Այն, որ պաշտպանության մեջ ենք, թող ոչ-ոքչի չշփոթեցնի – Մոսկվայի, Ստալինգրադի և Կուրսկի ճակատամարտերում էլ հաղթեց սկզբում պաշտպանվող կողմը: Կրկնեմ՝ կարևորն այն չէ, թե ով է հարձակվում, ով՝ պաշտպանվում, կարևորն այն է, թե Ո՞Ր ԲԱՆԱԿՆ Է ԻՐ ՄԱՐՏԱԿԱՆ ԽՆԴԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ: Այս առումով իրավիճակը հենց ՄԵՐ օգտին է:
#Հաղթում_ենք»։

Դիրքերը պահել ենք: Ճակատներից մեկում թշնամին ՀՍԿԱՅԱԿԱՆ ու հատկապես ԿԵՆԴԱՆԻ ՈՒԺԻ ծանրագույն կորուստներ է կրել, սա իմացեք,…

Gepostet von Mher Hakobyan am Mittwoch, 14. Oktober 2020

Տեսանյութեր

Լրահոս