ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի խոսքով՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված այս ռազմական ագրեսիան տարբերվում է նրանով, որ թշնամին դիտավորյալ թիրախավորում է քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները` դրանով պատճառելով մարդկային և նյութական կորուստներ։
«Մեր թշնամին հերթական անգամ ցույց տվեց, որ իր համար չկան կարմիր գծեր, չկան արժեքներ, չկան սրբություններ, գրված ու չգրված օրենքներ». այսօր Արցախում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Կարեն Բեքարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչությանը և օտարազգի, ինչպես նաև հայ լրագրողներին հրետակոծելու դեպքերին:
Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով թուրքական արտաքին քաղաքականության գերատեսչության աղբյուրին:
Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը նոր տեղեկություններ է հաղորդում․ ՈՒՂԻՂ
ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի և Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ասուլիսը` ՈՒՂԻՂ
«Ցանկություն են հայտնել ամեն ինչ անել, որ մեր հայ զինվորին, մեր ՀՀ-ին օգնեն: ՊՆ-ն ամեն ինչ պետք է հստակեցնի, իրենց կարգադրությանն ենք սպասում, որ տեսնենք՝ ոնց ենք այս գործընթացն առաջ տանում, որովհետև սա աննախադեպ է, սա առաջին անգամ է, որ կանանց գումարտակ, կանանց բատալյոն, կանանց վաշտ է լինելու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մարինե Այրումյանը:
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը կոչ է արել ադրբեջանական և հայկական կողմերին դադարեցնել ռազմական էսկալացիան և վերսկսել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար՝ նշելով, որ հակամարտության սրումը լուրջ վտանգ է մարդու իրավունքների համար:
Ադրբեջանական անօդաչուի խոցումը
Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնի ծննդատանը լույս աշխարհ է եկել փոքրիկ Արթուրը, որի հայրն այժմ Արցախում մասնակցում է հայրենիքի պաշտպանության մարտերին:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 1-ից գործում են հսկիչ անցակետեր՝ ուստի Արցախի Հանրապետություն մեկնող բոլոր անձանց ու ավտոմեքենաների տեղաշարժն ապահովվելու է բացառապես համապատասխան փաստաթղթերի առկայությամբ:
Կարեն Բեքարյանը՝ սահմանին ծավալվող դեպքերի մասին․ ՈՒՂԻՂ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանի հարվածները որևէ արդարացում չունեն:
Ադրբեջանի կողմից Արցախում սանձաձերծած պատերազմի վերաբերյալ հայտարարություն են տարածել Ռուսաստանի Դաշնության, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահները՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը կոչ անելով վերսկսել Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններն առանց նախապայմանների: Այս մասին տեղեկացնում է tass.ru-ն:
Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի կարծիքով` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հույս է ներշնչում տարածաշրջանում իրավիճակի կարգավորման համար:
Ադրբեջանը 40 գրադ է կրակել իմ ու կոլեգաներիս ուղղությամբ: Հայտնվել էինք շրջափակման մեջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Ավետիս Հարությունյանը, ով մարտական գործողությունները լուսաբանելու ժամանակ հարձակման է ենթարկվել մի շարք այլ լրագրողների հետ միասին:
Արցախի Հանրապետության առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կարիքների համար նվիրաբերել է 100 միլիոն դրամ:
Ամենաթարմ լուրերը Բրյուսելից իմ գործընկեր, ԵԽ պատգամավոր Շարլի Վեյմերսի կողմից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արմեն Աշոտյանը՝ տեղեկացնելով, որ
168 TV ԼՐԱՀՈՍ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր տիկնոջս՝ Քրիստինեի հետ ՊԲ զինվորական հոսպիտալում այցելել ենք սեպտեմբի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին:
Տիկին Անահիտը կռիվ է գնում․ հանդիպման վայրը՝ Արցախ՝ «Ծտերի մոտ»․ 5TV
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը իր փաստահավաք առաքելության շրջանակներում տեղեկություններ է ստացել, որ հոկտեմբերի 1-ին Մարտունի քաղաքում ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության թիրախավորման հետևանքով զոհվել է 4 և վիրավորվել 11 քաղաքացիական անձ:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հպարտանում եմ իմ ազգով։ Ողջ աշխարհով ոտքի եննկանգնել։ Բոլորը օգնում են՝ փոքրից մինչև մեծ»։
Ֆելգենգաուերն ասաց, որ վերջին միտումները հակամարտության գոտու և դրա կարգավորման շուրջ չափազանց ակնհայտ են, Թուրքիան ցանկանում է դրանց մասնակցել բոլոր ոլորտներում, իրացնելով այս տարածաշրջանում իր հավակնությունները։ Ռուսաստանի կողմից բանակցելը Թուրքիայի հետ այս հարցով, ըստ նրա, կնշանակի՝ Անդրկովկասում Թուրքիայի ներկայության ճանաչում, ինչը Ռուսաստանը միանշանակ չի ցանկանում անել, այդ պատճառով մերժում է Թուրքիայի հետ բանակցելու առաջարկները և փորձում աշխատանքներ տանել ԵԱՀԿ ՄԽ շրջանակում։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 1-ին տիկնոջ՝ Քրիստինե Հարությունյանի հետ, Պաշտպանության բանակի զինվորական հոսպիտալում այցելել է սեպտեմբի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին:
«Մենք ունենք այդ տեղեկությունները, դրանք մեր ձեռքի տակ են», – ասել է նա հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Ռուսաստանն ունի իր սեփական տվյալները Ղարաբաղյան հակամարտության գոտի վարձկաններին տեղափոխելու վերաբերյալ:
Ադրբեջանական զինուժի կողմից Արցախի խաղաղ բնակավայրերի հրետակոծության հետևանքները։
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանական «Խուրալ» հեռուստատեսության ուղիղ եթերում լրագրող Ավազ Զեյնալլին մի քանի րոպե առաջ հաստատեց այն տեղեկությունը, որ թալիշաբնակ Լենքորան քաղաքում Բաքվի բռնապետի «զորակոչի մասին հրամանը խափանում են՝ հետն էլ դիմելով սադրանքների»»:
Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլյութ Չավուշօղլուն հեռախազրույց են անցկացրել, որում քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Սիրիայի հյուսիսային հատվածից զինյալների զանգվածային հավաքագրման ու նրանց Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի գոտի ուղղորդելու մասին լրատվամիջոցների տեղեկությունները մտահոգություն են առաջացնում:
Այժմ առաջնագծի ամբողջ երկայնքով տարբեր ինտենսիվությամբ ընթանում են հրետանային մարտեր: Ռազմաճակատում նախաձեռնությունը հայկական զինված ուժերի ձեռքում է․ հակառակորդի կրակակետերը ճնշվում են: