Վաղ առավոտյան եղել եմ առաջնագծի հարավային թևում: Տեղում ծանոթացել եմ իրավիճակին, հրամանատարության հետ քննարկել անելիքները: Տղաների մարտական ոգին ու հաղթանակի հանդեպ վստահ տրամադրությունները միայն վարակիչ են:
Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Տիգրան Քոչարյանը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող այն տեղեկությունը, թե իբր ինքը հակահայկական շեշտադրումներով գրառումներ է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի, Ռուսաստանի հետ կապված: Տիգրան Քոչարյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում՝ ուղիղ հեռարձակման ժամանակ, դա համարել էր էժանագին քայլ:
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի քանի օր է՝ մի առողջ գաղափար էր շրջանառվում՝ ուղղակի քոքից անջատել ադրբեջանական կայքերը՝ դրանով իսկ որոշակիորեն սահմանափակել ադրբեջանական քարոզչության աղմուկը։
«Արցախում զոհված Արտաշես Կորյունի Ջանիբեկյանը 35 տարեկան էր, ամուսնացած, ունի 2 աղջիկ՝ 2 և 5 տարեկան, տղան էլ դեկտեմբերին կծնվի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Այրք համայնքի ղեկավար Արտյոմ Շաբոյանը:
Իրանի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ նախօրեին այցելել են Լեռնային Ղարաբաղի սահման, հաղորդում է իրանական Mehr լրատվական գործակալությունը՝ Իսլամական Հանրապետության խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Աբոլֆազլ Ամուեյի հայտարարությանը հղումով։
ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ։ Այս մասին հայտնում են Արցախի արտգործնախարարությունից։
«Ադրբեջանի ռազմաքաղաքան ղեկավարությունը քաղաքացիական օբյեկտների մասին բարձր է գոռում, որ սեփական վանդալիզմը քողարկի։ Արցախի նախագահը ձեր կողմից Ստեփանակերտը, Մարտակերտը, Մադտունին, Հադրութը և այլ բնակավայրերը հրթիռակոծելուց վեց օր հետո հստակ հայտարարեց, որ խոցելու ենք ռազմական թիրախներին, որոնք կարող են մոտիկ գտնվել քաղաքացիական օբյեկտներին։ Բայց դուք ձեր բնակիչների վրա էլ թքած ունեք։ Եվ այս ամենը ակնհայտորեն անում եք, որպեսզի սադրանքների հող նախապատրաստեք»։
Ստեփանակերտը հրթիռային հարձակման է ենթարկվում. կիրառվում են «Սմերչ», «Պոլոնեզ», թուրքական «Քասիրգա» և նմանատիպ այլ հեռահար միջոցներ: Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այսօր կայցելի Անկարա։ Ըստ ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքի՝ այցի շրջանակներում Յենս Ստոլտենբերգը հանդիպումներ է ունենալու Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:
Դիտարկմանը, որ հաճախ զինվորների ծնողները լուսանկարներ են հրապարակում և փնտրում նրանց, ՊՆ ներկայացուցիչն ասաց՝ սաստիկ, ինտենսիվ պատերազմ է, և այս պարագայում հոսպիտալներն ու բուժհիմնարկներն աշխատում են 24 ժամ՝ առանց հանգստի, և կարող են լինել դեպքեր, երբ մարդիկ ուշ հայտնաբերվեն, գտնվեն:
Մեկ անգամ եւս Ադրբեջանը Թուրքիայի գործուն մասնակցությամբ գրոհեց մեր հայրենիքի վրա։ Արցախի սահմանի երկայնքով Ադրբեջանի հարձակումները ոչ միայն թիրախավորել են մեր բանակը, այլեւ սահմանային գոտու եւ նույնիակ Ստեփանակերտի եւ հարակից շրջանների անզեն քաղաքացիներին։ Ադրբեջանը հանդգնել է հարձակվել Հայաստանի բնակավայրերի վրա։
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը կոչ է անում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին և Կոնգրեսին՝ պատժամիջոցներ կիրառել Ալիևի և Էրդողանի դեմ՝ պատերազմական հանցագործության համար:
Ինչքան հասկանում եմ, Իրանն էսօր-եգուց ասելու է՝ «Ադրբեջանն Իրան է»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել The New York Times, որում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին:
Քիչ առաջ ապատեղեկատվություն տարածվեց ադրբեջանական կողմից, որ իբր ՀՀ որոշ շրջաններից հրթիռակոծվում են ադրբեջանական նշանակետերը, ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ժամանակ հայտարարեց՝ դա ապատեղեկատվություն է:
Առավոտյան հակառակորդը լայնածավալ հարձակում է սկսել հարավային ուղղությամբ, մեր զորքերը համառ մարտեր են մղում՝ հետ շպրտելով հակառակորդին: Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Արծրուն Հովհաննիսյանը ներկայացնում է իրավիճակը․ ՈՒՂԻՂ
Ադրբեջանը հրթիռակոծում է Ստեփանակերտ և Շուշի քաղաքները։ Արցախը հայտարարում է, որ Պաշտպանության բանակի պատասխանը չի ուշանա։
Իրանագետ Ժորժ Աբրահամյանը ՖԲ էջում տեղեկացնում է. «Իրանի հյուսիսում գտնվող Լահիջան խոշոր քաղաքի հոգևոր ղեկավար Ջավադ Սոլեյմանին ուրբաթօրյա հավաքական նամազի ժամանակ հայտարարել է, որ Ղարաբաղյան պատերազմը նաև Իրանի դեմ է, ավելացնելով որ տարածաշրջանը նոր պատերազմում ներքաշվելու համբերություն չունի։ Նա նշել է, որ պատերազմ հրահրողները փորձում են այդպիսով Իրանի շուրջ ստեղծված օղակը ավելի փոքրացնել։
«Սա մեզ ամենամոտ օդանավակայանն էր, որից միշտ վտանգ էր սպառնում, և հենց այդտեղից էին բարձրանում նրանց օդանավերը, մանավանդ՝ ՀՀ-ի ուղղությամբ, որ գործողություններ էին կատարում: Ճիշտ է՝ այսօրվա դրությամբ իրենք դեռ չեն հրապարակել և կարծում եմ չեն հրապարակի օդանավակայանին հարվածի հետևանքները, բայց ասեմ, որ ցավոտ է եղել»,- նշեց նա՝ հավելելով, որ ադրբեջանական կողմում դեռ շատ «գեղեցիկ» թիրախներ կան՝ Եվլախ, Բարդա, Շամխոր, Նաֆթալան և այլն:
ԵՄ արտաքին քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և բանակցություններ սկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո:
«Manoogian Simone Foundation» հիմնադրամի նախագահ Քրիստինա Սիմոնը 3 մլն դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այս պահին հակառակորդը մեծ ինտենսիվությամբ հրթիռակոծում է Ստեփանակերտը»։
Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանի խոսքով՝ Ստեփանակերտում առավոտյան թշնամու կողմից 1-2 հրթիռային հարվածներ է եղել, սակայն այս պահին դեռևս տեղեկություններ չկան, թե ինչ վնասներ են հասցվել Ստեփանակերտին։
Տիգրան ԱԲրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բջջային հեռախոսներով հեռախոսազրույցները պետք է կտրուկ սահմանափակել և՛ Հայաստանում, և՛ Արցախում։ Հասկանալի է, որ զանգի անհրաժեշտություն լինում է, սակայն այդ դեպքում էլ պետք է անչափ զգույշ լինել՝ մանրամասներ չհաղորդել։ Դա բոլորիս անվտանգության հարցն է»։
Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտը հայտարարել է, որ կովկասյան և միջերկրածովյան տարածաշրջաններում տարածաշրջանային լարվածությունը խորացնելու Թուրքիայի դերը վատ ավարտ կունենա այդ երկրի համար։
Ստեփանակերտի խաղաղ բնակչության հրետակոծությունը. Bars Media
Այսօր ձեր մասնագիտական տոնն է: Ամեն տարի, ավանդույթի համաձայն, մենք ձեզ ենք հղում շնորհավորանքի ու մեծարանքի խոսքեր: Սակայն այսօր ես ուզում եմ հղել ձեզ իմ երախտագիտության խոսքը, երախտագիտություն՝ մեր հերոսական սերնդի համար, այն քաջ հայորդիների, ովքեր, փայլուն կերպով սերտելով ձեր տված հայրենասիրության դասը, այսօր իրենք են խիզախության ու սխրանքի դաս տալիս մարտի դաշտում, կերտում հայ ժողովրդի պատմության ամենաճակատագրական էջերից մեկը:
Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող արյունալի պայքարը շատերի կողմից դիտարկվում է որպես «միջնորդավորված պատերազմ» Անկարայի և Մոսկվայի միջև, որոնք կանգնած են վաղեմի վեճի հակառակ կողմերում, գրում է ամերիկյան Fox News հեռուստաալիքը՝ հաղորդելով, որ այս հակամարտությունում իր ուղղակի ներգրավվածությունն ունի նաև Թուրքիան, որը Սիրիայից ահաբեկիչներ է հավաքագրում և նրանց ուղարկում Լեռնային Ղարաբաղ։
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Հակառակորդը նախապատրաստվում է իրականացնել հարձակողական գործողություններ: