Բաղդադում ՀՀ դեսպանությունը դատապարտել է Իրաքում Ադրբեջանի գործերի ժամանակավոր հավատարմատարի՝ Արցախի դեմ ռազմական գործողությունների վերաբերյալ հայտարարությանը՝ նշելով, որ այդ պատերազմը ոչ կրոնական է և ոչ էլ էթնիկ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Alsumaria հեռուստաընկերությունը:
Թուրքիայի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Հուլուսի Աքարը ԶՈւ գլխավոր շտաբի պետի և բարձրաստիճան սպայակազմի հետ ունեցած տեսակոնֆերանսի ժամանակ խոսել է ղարաբաղյան հիմնախնդրից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությամբ կոչ է արել աշխարհի երկրների խորհրդարաններին ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը՝ որպես ամենաարդյունավետ միջոցը՝ Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացվող ծանր հանցագործությունները կասեցնելու և նրանց իրավունքները պաշտպանելու նպատակով:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տեղադրել:
ՀՀ զբոսաշրջության կոմիտեն դիմել է ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությանը (UNWTO), որն օժտված է աշխարհում խաղաղություն խթանելու առաքելությամբ:
Նիդերլանդների Քրիստոնեա- դեմոկրատական կուսակցության Արտաքին քաղաքական և պաշտպանական հարցերով խոսնակ, խորհրդարանի պատգամավոր Մարթայն ֆան Հելվերտը չի պատկերացնում Եվրամիության գործընկերությունը Ադրբեջանի հետ, որն ականջալուր չի լինում հրադադարի կոչերին:
168TV Լրահոս
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց Հայաստանի և Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական ԱԹՍ-ների թիրախային հարձակումների վերաբերյալ՝ որպես միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ: Այս մասին հայտնեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:
Հոկտեմբերի 2-ին առաջնածգում բեկորային վիրավորում է ստացել գնդերեց Հրայր սարկավագ Լալայանը: Նա այժմ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում է, կյանքին վտանգ չի սպառնում:
«Զինուժ մեդիան» բացահայտում է ադրբեջանական քարոզչության հերթական ու լկտի կեղծիքը, ըստ որի՝ Հայաստանի հանրապետության տարածքից հրթիռակոծվել է Մինգեչաուրի ՋԷԿ-ը։ «Սմերչ» համակարգը, որի հրթիռն, իբր, արձակվել է Հայաստանից, չի կարող հաղթահարել Հայաստանից Միգեչաուր ընկած տարածքը։
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ով սեպտեմբերի 29-ին մեկնել էր Արցախ՝ ընթացող մարտական գործողություններով պայմանավորված, դեռ Արցախում է:
Արցախ. Վերջին սահմանագիծը
Ռուբեն Վարդանյանը հանդես է եկել հրատապ հայտարարությամբ՝ ուղղված Ռուսաստանի նախագահին, Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, ռուս մտավորականությանը, Հայաստանի և Արցախի ղեկավարությանը, Հայաստանի երիտասարդությանը, Վրաստանի ժողովրդին, Ադրբեջանի ժողովրդին և ողջ հայությանը:
Համառ մարտեր են ընթանում, կասեցվում է թշնամու զորքերի առաջխաղացումը. Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արծրուն Հովհաննիսյանը։
ԱԳ նախարարներն անդրադարձ կատարեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին զարգացումներին: Այս առնչությամբ նախարար Զոհրաբ Մնացականյանն իր գործընկերոջը իրազեկեց Ադրբեջանի կողմից Արցախի մայրաքաղաքի և խոշոր բնակավայրերի, քաղաքացիական բնակչության ու քաղաքացիական կենսապահովման ենթակառուցվածքների միտումնավոր հրետակոծման վերաբերյալ։ Հայաստանի արտգործնախարարը խստորեն դատապարտեց Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներով ուղեկցվող գործողությունները։
Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով ռուսաստանաբնակ հայերին ի աջակցություն Արցախի ակցիաներ չիրականացնել։ «Դեսպանությունը վերջին մի քանի ժամում տեղեկություններ է ստանում մեր համերկրացիներից՝ Արցախում տիրող իրավիճակով իրենց անհանգստությունն արտահայտելու նպատակով տարատեսակ ակցիաներ անցկացնելու մտադրության մասին։ Խնդրում և կոչ ենք անում յուրաքանչյուրին՝ չկազմակերպել ու չմասնակցել որևէ ակցիայի, չհավաքվել առանձին վայրերում և ձեռնպահ մնալ անհանգստությունը նման կերպ արտահայտելուց։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի Պետության նախագահ Ռյուվեն Ռիվլինի հետ:
Ֆրանսիան պատրաստ է նպաստել Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցմանը:
«Արցախի ՊԲ հարավային ուղղությամբ խոցվեցին հակառակորդի մեկ տանկ և երկու ՀՄՄ»։
168.am–ի տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանն Արցախից վերադառնում է Երևան։ Նա վաղը առավոտյան հանդիպում ունի ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։
«Զորքերի որոշակի տեղաշարժերը, խուսավարումները այս պատերազմի այս փուլում ոչինչ չեն որոշում։ Հակառակորդի քարոզչական նյութերը մի օգտագործեք»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում կոչով դիմեց վերջին 1 տարում զորացրված տղաներին. «Վերջին մեկ տարվա ընթացքում բանակից զորացրված մեր տղաները ներկայանան կենտրոնական հավաքակայան, որը գնտվում է Չարբախում: Նրանք օրենքով զորահավաքային մոբիլիզացիոն ռեսուրսի մեջ չեն մտնում, բայց ես խնդրում եմ, որ կամավոր ներկայանան: Ուզում եմ հրավիրել այդ մարդկանց, անկեղծ ասել, որ նրանք հրավիրվում են հայրենիքի համար կենաց-մահու կռիվ տալու: Նրանք ովքեր դեռ պահպանել են իրենց զինվորական հագուստները, թող ներկայանան իրենց զինվորական հագուստներով և փաստաթղթերով:
Բանակի հրամանատարությունը շարունակում է արհեստավարժ կերպով վարել մարտերը, և հեռու չէ այն օրը, երբ կտեսնենք, թե ինչպես է թշնամու կազմալուծված բանակը խուճապահար նահանջում։ Ու որոշումն արդեն ընդունված է, մենք կանգ չենք առնելու։
Մարտակոչ՝ վերջին մեկ տարում զորացրված մեր զինվորներին. Նիկոլ Փաշինյան
Եվրախորհրդարանի 48 պատգամավորներ նամակ են հղել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին` կոչ անելով նպատակաուղղված գործողություններ ձեռնարկել Արցախի ու Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու համար:
Կենսաթոշակներն, ըստ ժամանակացույցի, փոխանցված է բանկային քարտերին։
Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հարցով կապի մեջ է մնում Հայաստանի, Ադրբեջանի,Թուրքիայի եւ Իրանի հետ:
Պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն կատարել իր առջև դրված խնդիրը:
«Արցախում զոհված 33-ամյա Վարդան Պողոսյանը շատ ուժեղ հրետանավոր էր, պարզապես, որ անընդհատ մի կետից խփել են, թշնամին անօդաչուով ֆիքսել ու խփել է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ուշադիր հետևում են իրավիճակին. «Մեզ վրդովվեցնում է բնակավայրերում էսկալացիան, կրակոցներն ու բռնությունը, հաղորդումները՝ զոհերի թվի աճի մասին, նաև՝ քաղաքացիական զոհերի: Էներգետիկ ենթակառուցվածքների, մյուս կարևոր ենթակառուցվածքների հարցը մեկն է այս մտահոգություններից»: