
«Բակում նստարանին անվախ ու հանգիստ նստած տեսա Բակո Սահակյանին․․․ տեսա Բ. Սահակյանի հուզված և արցունքով լի աչքերը: Նա ինձ ասաց. «Շահե, սա էլ մեր խաչն է»»

Շահե Աճեմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սեպտեմբերի 30-ին Ստեփանակերտի նոր եկեղեցում, ճակատ մեկնելուց առաջ, տղերքով գնացինք աղոթելու: Եկեղեցում մոմ վառելիս հանկարծ Ստեփանակերտի վրա օդային տագնապի ահազանգ սկսվեց և պայթունների ձայներ լսեցինք…
Եկեղեցում գտնվող կանայք խուճապի մատնվեցին ու փախան …Ես հանգիստ աղոթքս ավարտեցի ու դուրս եկա .. Ահազանգը ու պայթունները դրսում շարունակվում էին:
Բակում նստարանին անվախ ու հանգիստ նստած տեսա ԱՀ նախկին նախագահ և իմ հրամանատար Բակո Սահակյանին: Մոտեցա աչքերի մեջ նայելով… Հետո աչքերս փակ գլուխս տարա-բերեցի… Երբ աչքերս բացեցի, տեսա Բ. Սահակյանի հուզված և արցունքով լի աչքերը: Նա ինձ ասաց. «Շահե, սա էլ մեր խաչն է»»: