«Հարավային և հարավարևելյան ուղղություններում մեր զինված ուժերը կարողացել են հակառակորդից հետ վերցնել որոշակի դիրքեր». Արծրուն Հովհաննիսյան 

Այսօր ամբողջ օրը` վաղ առավոտից, Ադրբեջանի զինված ուժերն ահաբեկչական խմբավորումների հետ միասին ռազմաճակատի գրեթե ամբողջ երկայնքով շարունակել են հարձակողական գործողությունները:

Մարտերի ինտենսիվությունը շատ բարձր չի եղել, սակայն որոշ օջախային կամ առանձին ուղղություններում ընթացել են ինտենսիվ հարձակողական գործողություններ:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Մասնավորապես, կենտրոնական ուղղությամբ 1-2 դիրքերի վրա նետելով մեծաքանակ հետևակային ուժեր, զրահատեխնիկա և  օգտագործելով հրետանի,  ընդ որում միաժամանակ  հրետակոծելով Մարտունի քաղաքը, Ադրբեջանի զինված ուժերին հաջողվել է ունենալ որոշակի առաջխաղացում, դիրքային փոփոխություններ:

Դրան հակառակ հարավային և հարավարևելյան ուղղություններում ընթացող առանձին օջախային մարտերում մեր զինված ուժերը կարողացել են հակառակորդից հետ վերցնել որոշակի դիրքեր և ապահովել որոշակի առաջխաղացում: Այս պահի դրությամբ մարտերը շարունակվում են, դրանք մեծ ինտենսիվություն չունեն, սակայն զորատեսակային և զինատեսակային առումով կիրառվում են բավականին շատ զենքեր ու զինատեսակներ»,-հավելեց նա:

 

Տեսանյութեր

Լրահոս